Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Արցախի իշխանությունները կարող են Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցել. Լևոն Շիրինյան

Դեկտեմբեր 24, 2016թ. 23:46

Արցախի իշխանությունները կարող են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցել արցախյան խնդրի կարգավորման շուրջ իր հնչեցրած «միակ ելքերի» մասով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը։ Ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ խճողում է, քանի որ թե՛ փաթեթային, թե՛ փուլային լուծումները երբեք արդյունք չեն տվել, պարտվողական թեզեր են։

«Իրա ասածները երբեք չեն ապացուցվել, էս կոնֆլիկտը Արցախային կոնֆլիկտ է կոչվում, Լևոն Տեր-Պետրոսյանը միջամտում է երկրորդ հայկական պետության գործերին, խոսում է  այդ պետության կողմից Ադրբեջանին զիջումներ անելու մասին, այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը խախտում է Արցախի սահմանադրության սկզբունքները, սահմանադրությամբ այդ ամբողջ տարածքն Արցախի Հանրապետություն է, ինքը ով է, որ միջամտում է, ինքը դրա իրավունքը չունի, կարող է միայն որպես  իր կարծիք  ներկայացնել, ոչ թե որպես միակ  լուծում»,- մանրամասնեց քաղաքագետը։

Լևոն Շիրինյանի խոսքով՝ հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունների լուծումը փոխզիջման տարբերակ  չունի։

Քաղաքագետը կարծում է, որ մենք պետք է փոխենք մեր թե՛ արտաքին, թե՛ ռազմական քաղաքականությունը։

«Չափազանց վտանգավոր մոտեցումներ ունենք, պարտադիր չէ, որ միշտ  պաշտպանվենք,  պիտի նախահարձակ լինենք, ռազմատենչների կողքին խաղաղասիրությունը դա հիվանդություն է և չափազանց վատ հետևանքների է հանգեցնում»,- մանրամասնեց նա։

Լևոն Շիրինյանը կարծում է, որ հայկական խաղաղապաշտությունը պատմության ընթացքում միշտ հանգեցրել խոշոր տարածքային կորուստների։

«Չպետք է քննարկեն՝ քանի շրջան տան, որ լավ ապրեն: Աշխարհի որևէ այլ երկրում նման տեսակ հիվանդությամբ տառապող քաղաքական գործիչներ չես տեսնի` երևակայություն չունեն, մեծ նպատակների մասին չեն մտածում»,- ընդգծեց նա։

Լևոն Շիրինյանի խոսքով՝ եթե նպատակասլաց լինենք, ապա անգամ կարող ենք գնալ դեպի Քուռ-արաքսյան հանրապետություն, հիվանդագին խաղաղապաշտության արդյունքում կարող ենք անցնել պատմության գիրկը՝ կորցնելով եղածը։

«Եթե զարգացում ես ուզում, պիտի պատրաստ լինես պատերազմի. Ադրբեջանը, թուրքը երբեք փոխզիջումների չեն գնա, կսպասեն հարմար պահի, որ հարձակվեն, ինչպես ապրիլին եղավ»,- շեշտեց Լևոն Շիրինյանը։

tert.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն