Գլխավոր » TOP, Ադրբեջան, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Երևանում Ռուհանին խոսեց Իրան-Հայաստան երկաթուղուց, Բաքվում չեղյալ հայտարարվեց Ռաշտ-Աստարա երկաթգծի ֆինանսավորումը

Դեկտեմբեր 24, 2016թ. 23:28
Վարդան Ոսկանյան

 

«Տարօրինակ» զուգադիպությամբ հենց նույն այն օրը, երբ Իրանի նախագահ Հ. Ռուհանին Երևանում ընդգծում էր Պարսից ծոց – Սև ծով միջանցքի կարևորությունը և որպես դրա բաղադրիչ կրկին իրանական կողմից արդիականացնում Իրան- Հայաստան երկաթուղու ծրագիրը, Իրանի երկաթուղային ճանապարհների շինարարական կազմակերպության տնօրենը անթաքույց ակնարկով հայտարարեց, որ َչնայած խոստումներին՝ Բաքվի վարչակարգը ֆինանսավորում չի հատկացրել Ռաշտ – Աստարա երկաթգծին, իսկ դրա շինարարության ուղղությամբ որևէ գործնական քայլ չի իրականացվել:

Ընդհանրապես, ինչ-որ առումով հետաքրքիր էր, որ հարևան և բարեկամ երկրի նախագահը մեկ այցի համար միգուցե փոքր-ինչ շատ թվացող հաճախությամբ նույնիսկ մի քանի անգամ շեշտադրեց Պարսից ծոց – Սև ծով միջանցքի նշանակությունը, ինչը սղությամբ աչքի ընկնող իրանական դիվանագիտական լեզվից պետք է թարգմանել որպես նշված միջանցքի իր բոլոր բաղադրիչներով կայացման՝ Թեհրանի իրական շահագրգռվածության բավական հստակ ցուցիչ:

Ուշագրավ է, նաև, որ էներգետիկ ոլորտում Իրանի նախագահը հանդես եկավ նաև բոլորվին նոր կամ առկա ծրագրի նորովի բարձրաձայնմամբ, որը միտված է այժմ ձևավորվող Իրան – Հայաստան- Վրաստան գազային գործակցությունն ընդլայնելու Թուրքմենստանի ներգրավմամբ՝ երկիր, որը սեփական զգալի գազային ռեսուրսների արևմտյան ուղղությամբ արտահանման լուրջ հիմնախնդիր ունի:

Էներգետիկ համագործակցության դաշտում թուրքմենական ուղղությամբ հայ-իրանական համատեղ ջանքերը, հաշվի առնելով նաև այս ասպարեզում հայ-թուրքմենական նախկինում եղած համագործակցության դրական փորձը, կարող են բացել բոլորովին նոր հեռանկարներ և մեզ, Իրանին, ինչպես նաև Վրաստանին ու Թուրքմենստանին ընձեռել լրացուցիչ հնարավորություն ամրապնդելու թե՛ տնտեսական և թե՛ աշխարհաքաղաքական դիրքերը:

Վարդան Ոսկանյան, իրանագետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն