- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև

Երևանում կայացել է«Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որը վերջին մեկ տարում չորրորդ խոշոր միջոցառումն է՝ ուղղված հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Այն կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնականայցի շրջանակում, Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից։

Համաժողովին մասնակցել է տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 170 գործարար, որից շուրջ 90-ը ԻԻՀ-ից, այդ թվում՝ հայազգի ձեռներեցներ։ Երկուստեք ելույթներով հանդես են եկել հայ և իրանցի պաշտոնյաներ։

«Հայաստանի Հանրապետության համար Իրանի Իսլամական Հանրապետությունը ջերմ, բարեկամական երկիր է, և Հայաստանում միշտ մեծ հետաքրքրություն է եղել հնարավորինս զարգացնելու երկկողմ տնտեսական, առևտրային հարաբերությունները, որի համար կան մեծ նախադրյալներ։ Այդ ամենում կարևոր դերակատարում ունի նաև հայ համայնքը»,-ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։

ԻԻՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին նշել է. «Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև։ Մենք կարող ենք Հայաստանից ապրանք արտահանել ԵԱՏՄ առանց մաքսատուրքերի, բացի դրանից Հայաստանը կարող է կապող օղակ լինել Իրանի և եվրոպական շուկաների միջև»։

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը ներկայացրել էՀայաստանի ներդրումային միջավայրն ու հեռանկարային ոլորտները։Նա անդրադարձել է Հայաստանի աշխարհագրական դիրքին, բնակչության կազմին, կառավարման համակարգին, բացի այդ` տեղեկություններ է փոխանցել երկրի մուտքայինանցագրերի, հասանելիտրանսպորտի, հաղորդակցայինևէներգետիկենթակառուցվածքներիվերաբերյալ։

«Հայաստանը պատմականորեն կամուրջ է հանդիսացել այլ մշակույթների ու տարածքների միջև։ Մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը, դեպի խոշոր շուկաներ առանց մաքսատուրքերի և դյուրացված ռեժիմով ապրանքների շրջանառության հնարավորությունը, անընդհատ բարեփոխվող գործարար միջավայրը, ներդրումային դիվեսիֆիկացված ոլորտները, երիտասարդ կայացած և ոչ թանկ աշխատուժը մեր երկիրը դարձնում են գրավիչ ներդրումների տեսանկյունից»,-ասել է Կարէն Մկրտիչեանը։

Կայացել են երկուստեք գործարար հանդիպումներ (B2B), որոնց ընթացքում հայ և իրանցի գործարարները հնարավորություն ենունեցել հաստատելնոր կապեր, խորացնել առկա համագործակցությունն ու հանդես գալ համատեղ նախագծերով։ Համաժողովն իրենց ներկայությամբ պատվել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին։Համաժողովի արդյունքները նախագահներին ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

 

***

Հայաստանի ու Իրանի միջև առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացման ուղղությամբ իրականացվում են ակնառու քայլեր, որի վկայությունն են վերջին մեկ տարում կազմակերպված մի շարք համատեղ միջոցառումները։ Մասնավորապես,2015 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումնԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի՝ Հայաստան այցի շրջանակում։

Հաջորդը Հայաստանի զարգացման հիմնադրամի և ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության ջանքերով՝ 2015 թվականի նոյեմբերի 9-ին Թեհրանում տեղի ունեցած Հայաստան-Իրան գործարար համաժողովն է, որին ներկա է գտնվել պետական ու մասնավոր հատվածի մոտ 70 ներկայացուցիչ։ 2016 թվականի հոկտեմբերի 5-8-ն էլ Իրանի մայրաքաղաք Թեհրանումկայացել է «Armenia Expo 2016» հայկական արտադրանքի ու ծառայությունների խոշոր ցուցահանդեսը, որին ներկայացվել է 103 ընկերության արտադրանք։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն