Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Պաֆոսի հայ համայնքի ջանքերով քաղաքի կենտրոնական այգիներից մեկն անվանակոչվեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Դեկտեմբեր 21, 2016թ. 22:35
nkar-3

Պաֆոսի հայ համայքի տարածած հաղորդագրությունը.

nkar-1Սիրելի հայրենակիցներ,  2015թ. գարնանը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, Կիպրոսում էր գտնվում ՀՀ ԱԺ պատվիրակությունը. պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, <<Հանրապետական>> խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և այլ պատգամավորներ: Պատվիրակության բոլոր նախաձեռնությունները հաջողված էին. պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Պաֆոսի հայ համայնքի զարգացման ուղղությամբ աշխատանքներ կատարելու,  մշակվեց համայնքի զարգացման նախնական ծրագիր, ինչպես նաև քննարկվեցին մի շարք հարցեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված: Պատվիրակության այցն ու հանդիպումներն այնքան արդյունավետ էին, որ Կիպրոսի Հանրապետությունն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք:

29 հուլիսի 2016թ Պաֆոսի հայ համայքի ղեկավարության խնդրանքով և կիպրահայ համայքի պետական ներկայացուցիչ, Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր պարոն Վարդգես Մահտեսյանի անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացավ հանդիպում Պաֆոսի քաղաքապետի հետ, որին մասնակցում էր Հայաստանից հատուկ այդ հանդիպման և համայքին աջակցություն ցուցաբերելու համար ժամանած պարոն Վահրամ Բաղդասարյանը, համայնքի ղեկավար պարոն Վարդան Մխիթարյանը և համայնքի ակտիվ և նախաձեռնող անդամ պարոն Արթուր Մանուկյանը:

Այդ հանդիպումները եղան արդյունավետ և աննախադեպ. դեկտեմբեր ամսին Պաֆոսի քաղաքային խորհուրդը քաղաքապետ պարոն Ֆեդոնաս Ֆեդոնոսի գլխավորությամբ, որոշում ընդունեց քաղաքի կենտրոնում գտնվող այգիներից մեկը անվանակոչել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև թույլատրել Պաֆոսի հայ համայքին այգում տեղադրել խաչքար հուշարձան: Մեր հարգանքն ու երախտագիտությունն առ պարոն քաղաքապետի անսահման է: Նա իր մարդկային տեսակով և քաղաքական կերպարով վայելում է ոչ միայն Պաֆոսի ողջ բնակչության սերն ու նվիրումը (ինչի մասին վկայում է նաև քաղաքապետի պաշտոնում նրա վերընտրվելը՝ 18.12.2016թ.), այլ նաև տեղի հայ համայնքի անվերապահ աջակցությունն ու հավատարմությունը:

Պաֆոսի հայ համայնքը՝ ի դեմս ղեկավար պարոն Վարդան Մխիթարյանի, իր խորին շնորհակալությունն է հայտնում Պաֆոսի քաղաքապետ պարոն Ֆեդոնաս Ֆեդոնոսին, Պաֆոսի քաղաքային խորհրդի անդամներին, կիպրահայ համայքի պետական ներկայացուցիչ, Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր պարոն Վարդգես Մահտեսյանին:  Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև ՀՀ Ազգային ժողովի <<Հանրապետական>> խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ում ներկայությունը Պաֆոսում, պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներն ու զրույցները քաղաքապետի հետ, տվեցին աննախադեպ պտուղներ.  քաղաքի կենտրոնում այգու անվանակոչումը  ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և խաչքարի տեղադրումը պատմական իրադարձություններ են Պաֆոսի հայ համայնքի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից. աշխարհի ևս մի անկյունում մարդիկ իրազեկված կլինեն 1915թ. այդ մեծ ողբերգությանը:

nkar-2Այգու անվանակոչումը մեծ ձեռքբերում է համայնքի համար, ինչի առթիվ բոլորիս շնորհավորում ենք և հայտնում, որ խաչքարի պատրաստման աշխատանքները մոտենում են ավարտին: Վարպետ Լևոն Սիմոնյանը ջանք չի խնայում այն ժամանակին ավարտելու համար: Մոտ օրերս խաչքարը Հայաստանից կուղարկվի Կիպրոս: Պլանավորում ենք խաչքարը տեղադրել փետրվարին: Տեղադրման օրը և միջոցառումների ծրագիրը կհաղորդենք մի փոքր ավելի ուշ: Տեղեկացնենք նաև, որ Պաֆոսը ճանաչվել է 2017թ.  Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Կիպրոսում, մասնավորապես Պաֆոսում է կենտրոնանալու ողջ Եվրոպան, բազմաթիվ այցելուներ, զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր  ծայրերից: Նախատեսվում է  խաչքարի բացման արարողությունը հայ համայնքի ջանքերով կազմակերպել հենց այդ եռուզեռի ընթացքում:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն