Գլխավոր » TOP, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն

Իրանական կողմը պատրաստակամ է օժանդակել Հայաստանին` հաղթահարելու ադրբեջանա-թուրքական դաշինքի շրջափակումն ու մարտահրավեր նետել դրան

Դեկտեմբեր 21, 2016թ. 21:45
Վարդան Ոսկանյան

Հայաստան ուղևորվելիս Թեհրանի «Մեհրաբադ» օդակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Հ. Ռուհանին հայտարարել է, որ «Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային»:

Նման բարձրաստիճան մակարդակում Հայաստանը Պարսից ծոց – Սև ծով միջանցքի կարևորագույն օղակ դիտարկելու հանգամանքի փաստումն արդեն իսկ խոսում է իրանական կողմի պատրաստաամության մասին, ոչ միայն օժանդակելու Հայաստանին հաղթահարել ադրբեջանա-թուրքական դաշինքի շրջափակումը, այլև ուղղակի մարտահրավեր նետելու հենց նույն այդ դաշինքին:

Այս առումով նախագահ Հ. Ռուհանիի այցը Հայաստան կարող է շրջադարձային լինել ոչ միայն մեր երկու երկրների միջև սեփական օրակարգն առավել արդյունավետությամբ իրականացնելու առումով, այլ նաև, ֆուտբոլային եզրաբանությամբ, Բաքվին և Անկարային «խաղից դուրս թողնելու» իմաստով՝ հատկապես, որ վերջին շրջանւմ այս երկուսն էլ հասցրել են զգալիորեն փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ:

Այս առումով պատահական չէ, որ Բաքվի հիստերիկ արձագանքը բանաձևվել է նաև հետևյալ կերպ՝ «Հայաստանին աջակցող երկիրը մեզ եղբայր չի կարող լինել»: Ինչպես ասում են՝ ձեզ չի կարող, բայց մեզ եղբայր, հո, կարող է լինել:

Հայաստան-Իրան հարաբերությունների ամենաբարձր և խիստ բարեկամական մակարդակի ապացուցյն է նաև այն հանգամանքը, որ այօսր Երևան ժամանած Իրանի նախագահ Հ. Ռուհանիին Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը դիմավորել է հենց «Զվարթնոց» օդակայանում:

Այս փաստը ոչ միայն գրեթե կայծակնային արագությամբ տարածվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, այլ նաև դատելով արձագանքներից, արդեն իսկ հասցրել է լուրջ անհանգստություն առաջացնել Բաքվի վարչակարգի քարոզչական գործողությունները համակարգողների շրջանում:

Ըստ էության, հայկական կողմը երբևիցե չի էլ թաքցրել, որ Իրանի հետ հարաբերություններին տալիս է հատուկ կարևորություն, իսկ այն, որ Ադրբեջանին, շախմատային եզրաբանությամբ ասած, համատեղ հայ-իրանական «մատ» է հայտարարվելու, նույնպես գաղտնիք չէր:

Կարծում եմ, ադրբեջանական ԶԼՄ-ները կարող են իրենց նյութերը վերնագրել ոչ թե «Իրանը փրկում է խեղդվող օկուպանտներին» անմիտ խորագրերով, այլ ուղղակիորեն խոստովանել, որ Հայաստանը «ձգելու է Բաքվի բռնապետի վարչակարգի վզի շուրջ արդեն իսկ փաթաթված օղակը» բոլոր հնարավոր միջոցներով և քայլերով:

Վարդան Ոսկանյան, իրանագետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն