Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Ու՞մ առաջինը կզոհեբերի ալիևյան քարոզչամեքենան

Դեկտեմբեր 20, 2016թ. 23:17
12

Վերջին օրերին հայկական մեդիադաշտում և սոցիալական ցանցերում բավականին մեծ աղմուկ են բարձրացել ադրբեջանական հատուկ ծառայությունների և նրանց հետ համագործակցող նախկին հայերի համատեղ գործողությունը` «խաղաղասիրական պլատֆորի» անվան տակ Արցախը Ադրբեջանին հանձնելու էժանագին հարցազրույցների և հայտարարությունների տեսքով: Իհարկե, համացանցի դարում չի կարելի բոլորից ակնակալել, որ «մոռանան Հերոստրատին» և անտեսեն Բաքվում հայտնված նախկին հայերի գործունեությունը, հատկապես որ` ինքնակամ Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործիքակազմում հայտնված հուդաների դերակատարությունը մեր հանրությանը նյարդայնացնելն է: Դրանով է պայմանավորված նրանց պիտանելիության ժամկետը, ինչպես նաև` կյանքը:

Անշուշտ, Բաքվի ճանկերում ինքնակամ հայտնված երբեմնի հայերին կարելի է ուղղակի անտեսել` նրանց սերունդների վրա թողնելով թուրքացման անեծքը, բայց միայն հանրային մակարդակում: Հայկական դիվանագիտությունը պետք է զգուշանա և պատրաստ լինի նոր զարգացումների: Ադրբեջանի հատուկ ծառայությունների մեկնարկած ծրագրի ամբողջ իմաստը միջազգային մակարդակում հակահայկական քարոզչության իրականացումն է: Առայժմ նրանք սահմանափակվում են հուդաների հարցազրույցներով ու հայտարարություններով, բայց դա երկար տևել չի կարող, հատկապես որ` հայերի շրջանում թուրքանալու ցանկություն առանձնապես շատերը չունեն: Ենթադրենք, 10 հայի էլ թուրքացնեն ու տանեն Բաքու, ևս 50-ին էլ համոզեն հարցազրույց-հայտարարություններով Արցախը հանձնել Ադրբեջանին, միևնույնն է` տեղեկատվական հոսքերում դա կարճաժամկետ ազդեցություն ունի և շատ արագ մոռացվելու է: Անկասկած, սա ծրագրի միայն առաջին արարն է:

Հաջորդ փուլն արյուն է ենթադրում: Իրենց սպառած նախկին հայերին «դուրս գրելու» ժամանակ Բաքուն փորձելու է օգուտներ քաղել: Պարզ է, որ Բաքվում չեն պատրաստվում ձրիակերներ պահել, իսկ հուդաների ՕԳԳ-ն երկար կյանք չունի: Եվ, քանի որ նրանք հասցրել են նյարդայնացնել հայ հանրությանը և Աշխարհում շուրջ 10 միլիոն հայերի աչքի փուշն են դարձել, ուստի և պատրաստ են զոհաբերման: Հենց սկզբից էլ պարզ էր, որ նրանց բտում են` մորթելու համար: Հայկական դիվանագիտությունը պետք է պատրաստ լինի հենց այս զարգացմանը: Ժամկետանց նախկին հայերից մեկին մոտ ապագայում կհայտնաբերեն շվեդական աղբարկղերից մեկում, կհայտնաբերեն սպանված, ավելին` սպանված առանձնակի դաժանությամբ: Փորձենք պատկերացնել, թե ի՞նչ աղմուկ կբարձրացնի Բաքուն` պաշտոնական և հասարակական խողովակներով, այդ թվում նաև` ԵԽԽՎ կաշառված պատվիրակների միջոցով: «Հայերը սպանեցին խաղարարարին». սա է լինելու հակահայկական վայրահաչոցի հիմնական մեխը:

Առաջին փուլում Բաքվում գտնվողներին առայժմ ձեռք չեն տա: Աշխարհում քչերը կհավատան, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների գրպանում գտնվողներին հայերը սպանեցին Բաքվում: Անգամ, եթե դա տեղի ունենա Ուկրաինայի տարածքում, միևնույնն է` կասկածներն ավելի շատ ուղղվելու են Ադրբեջանի կողմը: Այլ բան, եթե իրեն գրող հռչակած ոչնչությունը սպանվի Շվեդիայում: Նա Բաքու չի գնացել անվերադարձ: Նա հանգիստ ժամանել է Ադրբեջան, ստորագրել ինչ-որ թղթի կտոր, հարցազրույցներ տվել ու վերադարձել Շվեդիա: Ադրբեջանական հատուկ ծառայությունները առաջինը չկայացած գրող ու «մեծն հրամանատարին» են սատկացնելու` փորձելով աղմուկ բարձրացնել ու սլաքներն ուղղելով Հայաստանի ու հայ ազգայնականության կողմը: Բաքվում գտնվողները մի քանի ամիս կամ գուցե մի քանի տարի դեռևս կապրեն, բայց նրանց հերթն էլ կգա:

Ուստի, հենց հիմա է պետք գործել, հենց հիմա է պետք աղմուկից ապահովագրվել: Ի՞նչ տարբերակով, ԱԳՆ-ում թող մտածեն: Անկասկած, նման շառից ապահովագրվելու բավականաչափ գործիքակազմ մեր պետությունն ունի: Ինչ վերաբերվում է նախկին հայերին, ապա դեպի սպանդանոց տանող ճանապարհին բտվելու գործում նրանց պետք է ուղղակի բարի ախորժակ մաղթել:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ,քաղաքագետ

times.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն