Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Սեյրան Օհանյանի քաղաքական հայտը ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակում հաղթական լիցք է հաղորդում.«Միացյալ Հայաստան»-ը սատարում է Օհանյանին

Դեկտեմբեր 20, 2016թ. 16:29

«Միացյալ Հայաստան» շարժման հայտարարությունը

Սեյրան Օհանյանի սպասված քաղաքական հայտը ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակում նոր ու հաղթական լիցք է հաղորդում:
Փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի բարձրագույն իշխանությունը կարո՛ղ է և պետք է ներառի մարտական հիրավի փառավոր ուղի անցած՝ հաղթանակներից չհպարտացած և կորուստներից չընկճված հրամանատարների:
Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության միակ կայացած կառույցի՝ բանակի ստեղծման ակունքներում կանգնած և կայացման գործում մեծագույն ներդրում ունեցած մարտական գեներալն ի վիճակի է նույն հաջողություններին հասնել նաև քաղաքական ասպարեզում: Ժամկետանց ու պարտված քաղաքական գործիչներին փոխարինելու է գալիս երկրի հոգսերով իսկապես մտահոգ, իր կենսագրությամբ հաղթանակներ ամրագրած մտավորական, մարտական գեներալը:
Ուստի «Միացյալ Հայաստան» շարժումը անվերապահորեն սատարում է Սեյրան Օհանյանին և իր համախոհներին, գաղափարակիցներին, նաև մարտական ընկերներին կոչ է անում միանալ նոր ձևավորվող քաղաքական ուժին: Մենք մեր ողջ ներուժը, մեր կարողություններն ու հնարավորությունները օգտագործելու ենք Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժի հաղթանակի համար:
Միացյալ Հայաստան շարժման խորհուրդ՝
Արթուր Ալեքսանյան
Արամ Ավետիսյան
Ազատ Արշակյան

20.12. 2016թ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն