Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Գրիբոյեդովի պատմությունը կրկնվում է…

Դեկտեմբեր 20, 2016թ. 13:37
Նաիրի հոխիկյան

Թուրքիայում ռուս դեսպանի սպանությունը քաղաքական գործիչներից ու վերլուծաբաններից շատերը փորձում են կապել ահաբեկչության ու ԻԼԻՊ-ի հետ՝ համառորեն աչք փակելով թուրքական իշխանության հետքերի վրա: Իսկ հետքերը ավելի քան ակնառու են:

Թուրքական քաղաքականությունն, ընդհանրապես, հիմնված է խորհրդապաշտության (սիմվոլիզմ) վրա, և դա նրանք համառորեն պահում են: Ռուս դեսպանի սպանությունն այս դեպքում հիշեցնում է 2 դար առաջ տեղի ունեցած Գրիբոյեդովի պատմությունը (կրկին քաղաքական հողի վրա), տարբերությամբ, որ պարսիկներն ստոր չեն, ինչպես թուրքերը:

Դեռևս 2016թ. նոյեմբերի 30-ին ես գրավոր կարծիք էի հայտնել, որ ռուս-թուրքական մերձեցումը երկար չի կարող տևել: Կարճ ժամանակում թուրքական կողմը կանի իր կոնկրետ քայլը՝ նախ մեսիջ ուղարկելու Արևմուտք, ապա ռուսներին տարածաշրջանային ավելի ծանր կացության մեջ դնելու համար: Հալեպի ազատագրումից հետո սա թուրքերի պատասպանն էր Ռուսաստանին, առաջիկայում պետք է սպասենք ռուսների քայլին, ամենայն հավանականությամբ՝ Պալմիրայի ուղղությամբ ավիացիոն հուժկու հարձակման, ինչին կհաջորդի Էրդողանի քաղաքական մեկ այլ ծրագիր, օրինակ մի քանի ռուսների ձեռքով Թուրքիայում ահաբեկչություն կազմակերպել և նրանց ԻԼԻՊ-ի անդամ դարձնել:

Ռուսներից հեռահար քաղաքական մտածողություն սպասելն, իհարկե, անհույս բան է, բայց ցանկալի կլիներ, որ մեր ռազմավարական գործընկերը այս ամենը տեսնելու հետ միաժամանակ նաև հետևություններ աներ հաջորդ քայլերի համար:

Նաիրի Հոխիկյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն