Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Քաղաքականություն

Ո՞րն է ԼՏՊ-ի սիրելի՝ «ռացիոնալ քաղաքական գործիչ» Իլհամ Ալիևի իրական ռացիոնալիզմը

Դեկտեմբեր 19, 2016թ. 14:14

Լևոն Տեր-Պետրոսյանն իր համագումարյան ելույթում Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևին անգամ համարեց «ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատաման համար». նրա ադրբեջանահաճ ձևակերպումը միանշանակորեն արժանացել է քննադատության և ժողովրդի, և տարբեր քաղաքական գործիչների կողմից:

Իր ֆեյսբուքյան էջում քաղաքագետ Խաչիկ Գալստյանն այսպես է անդրադառնում  Իլհամին ուղղված Տեր-Պետրոսյանի գնահատականին.

«Ռացիոնալ քաղաքական գործիչ» Իլհամ Ալիև.

1. «եթե հայերը եզրակացություն չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում են բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով»

2. «Լելե Թեփեն Ադրբեջան է, Շուշան Ադրբեջան է, Խանքենդին Ադրբեջան է: Մեր հողերի վրա երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետություն»

3. «1918 թ. ադրբեջանական հողերի վրա ստեղծվել է հայկական պետություն, որին որպես մայրաքաղաք զիջել են Իրևանը` Ադրբեջանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը»:

4. «Հայ բարբարոսները քանդել եւ երկրի երեսից ջնջել են մեր մզկիթները: Բայց այդ հողերը վերադարձնելուց հետո մենք կվերականգնենք բոլոր պատմական, կրոնական հուշարձանները»

5. «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից օկուպացված տարածք է, հայերը Լեռնային Ղարաբաղում են ընդամենը 200 տարի, եւ ԼՂ-ում եղել ու կան ադրբեջանական շատ հին հուշարձաններ, որոնք ապացուցում են, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է միշտ եղել»:

6. Մենք մտադիր չենք ռազմական ճանապարհով վերադարձնել ո’չ Երևանը, ո’չ Մեղրին, ո’չ Գորիսը: Բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակը, և մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր պատմական հողերը»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն