Գլխավոր » NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը, Տեղեկատվական անվտանգություն

Լուսինե Ներսիսյանն ուղղորդվում է դավաճան վահանի կողմից և աշխատում նրա ցուցումով

Դեկտեմբեր 17, 2016թ. 16:42

Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության անդամ Կարինե Հայրապետյանը գրում է  իր և Արցախցի Լուսինե Ներսիսյանի ֆեյսբուքյան զրույցի մասին: Կարինեն համոզված է, որ այս աղջնակը ոչ թե ադրբեջանական քարոզչության անմեղ զոհ է, այլ ուղղորդված է դավաճան վահան մարտիրոսյանի կողմից, ավելին` աշխատում է նրա ցուցումով:

Ստորև ներկայացնում ենք Կարինե Հայրապետյանի  ներկայացրածը.

Պետք է համազգային եւ համահանրապետական միջոցներ ձեռք առնվեն, թե չէ, ամեն օր լուսինեներ կծնվեն ու կկործանվեն…մենք պետք է թշնամու սարքած պղտոր ցեխաջրի մեջ չլցնենք ու չավելացնենք մեր երիտասարդներին որպես թիրախ:

Ես գտնում եմ, որ Լուսինեին ոչ թե պետք է քաղաքական պարսավանքի ենթարկենք, արգելափակենք նրա ֆբ-ն, այլ կատարենք համացանցային դաստիարակչական աշխատանք, համացանցով, ճիպոտահարելով եւ շատ խիստ, պարբերաբար, ուղղիչ աշխատանքային…: Մենք հենց ֆբ ում ունենք շատ մանկավարժներ, որոնք կարող են կատարել այդ աշխատանքը, որը գրեթե կատարում են ամեն օր: Աշխատանքը պետք է լինի պարզ, տեսանելի եւ թափանցիկ, ի ցույց Լուսինեի նման թեթեւ կամքի տեր երիտասարդներին եւ մեր դավաճաններին ու թշնամիներին:

Լուսինեին մենք պետք է վերցնենք մեր պաշտպանության ներքո եւ խիստ հսկողություն սահմանենք նրա վրա, այլապես կկորցնենք…

Այսօր արդեն նրանք Լուսինեից սարքել են էժանագին դավաճան եւ հերյուրանքով լցրել են ադրբեջանական լրատվամիջոցները, ի վնաս մեր պետականության եւ ազգի: Մենք թշնամու սարքած կեղտաջրով մեզ չկեղտոտենք: Լուսինեին օգտագործում են դավաճանները, ադրբեջանի վարձված գործակալները: Եթե մենք Լուսինեն հանձնում ենք  նրանց,  որպես շախմատի քար,  ապա հերթում կարող են հայտնվել այլ «լուսինեներ»… Արդյունքում կշահեն դավաճանները եւ ադրբեջանի կեղտոտ քարոզչամեքենան:

Սա քարոզչական պատերազմ է, մենք պետք է երկչոտի նման հետ չքաշվենք, եւ Լուսինեին չթողնենք բացիթողի վիճակում: Սա լրատվական պատերազմ է ու մեր լրատվությունը պետք է հասանելի լինի եւ մեզ եւ աշխարհին, Լուսինեն ինքն անձամբ պետք է մասնակցի եւ պատասխանի հարցերին:

Ես հետեւում էի իրադրության զարգացմանը, բայց տեսնելով, որ այն սխալ ուղղությամբ է զարգանում, որպես մանկավարժ եւ ծնող որոշեցի կատարել իմ պարտքը. նախ խոսել Լուսինեի հետ, հասկանալ` ով է , ապա հնարավորինս վերափոխել նրա մտածողությունը, ինչու ոչ, նաև կրթել, դաստիարակել, ինչի պակասը նա ունի, դա ես զգացի իր հետ ունեցած զրույցիցս հետո:

 

Լուսինեն 19 տարեկան դեռատի անդաստիարակ աղջիկ է, մի քիչ էլ մտավոր թերի, անկայուն, մի շտապեք նրան դավաճան համարել: Երբ Լուսինեն խոսում էր, ես հասկացա, որ նա ինչ-որ մարդկանց կարծիք ու խոսք է ինձ հաղորդում, որը ավելի վտանգավոր է: Ասացի` քո գլուխը ինչ-որ մարդիկ սխալ մտքերով ու տեղեկությամբ են լցրել..

 

Դեկտեմբերի 13-ի, գիշերվա ուշ ժամին Լուսինեն ինձ գրում է ֆեյսբուքով, բարեւում  եւ անմիջապես սկսում, թե ինչ-որ մի տղամարդ իրեն անբարո առաջարկներ է անում, իրեն հանգիստ չի տալիս: Գրեցի. «Լուսինե ջան, դու ուրիշ տղամարդու հետ ինչ գործ ունես, արգելափակիր, բլոկ արա, խոսակցությունը մի շարունակիր»: Լուսինին ինձ գրեց հետևյալը, բառացի մեջբերում եմ անում նրա գրածը. «Մի անգամ դրան ասում էի, հերիք եղավ, էսքան ազգս զոհ է տվել, ասեցի, պետք է հաշտություն կնքել, շտկել հարաբերությունները Ադրբեջանի հետ, թե չէ, հա էլի ու էլի զոհեր կտանք: Այդ տղամարդը գրեց` դու հայրենիքի դավաճան ես: Ասացի` գնա գործիք… Նորից գրեց, թե` իմ անելիքը լավ գիտեմ»:

 

Իր և անծանոթ տղամարդու խոսակցության մասին ինձ պատմելուց հետո Լուսինեն անսպասելի հարց տվեց ինձ. «Մի հարց տամ դուք համաձայն կլինե՞ք, որ Արցախն ու Ադրբեջանը համաձայնության գան, այս կոնֆլիկտը հարթեն, խաղաղ ճանապարհով առանց կռվի ու զոհերի»:

Պատասխանեցի. «Իհարկե, համաձայն կլինեմ, բայց առանց զիջելու, մենք զիջելու տարածք չունենք, այն մեր հայրենիքն է: Առանց զիջելու, որովհետեւ, ես պատմությունը լավ գիտեմ, նրանց զիջենք մեկ սանտիմետր` կուզեն ավելին»:

Լուսինեն գրեց. «…բայց նոր օրենք է բացվել, որ եթե զիջենք անմարդաբնակ տարածք, մոտ. 800 հա եթե ոչ, ապա պատերազմ կլինի, էլի նոր զոհեր…»:

Ես պատասխանեցի.«Մենք իրավունք չունենք այսքանից հետո պարտված կողմ լինել, անմարդաբնակ տարածք չկա, նա մեր հայրենիքն է»:

Լուսինեն, թե. «…եթե դիվանագիտորեն, հաշտվե՞նք…»

Պատասխանեցի`«Այո, թող դիվանագիտորեն հաշտվենք, մեր հաղթանակով, միայն հաղթանակով, թե չէ, նրանց լավ գիտեմ, պատմությունը դու չգիտես, իսկ ես լավ գիտեմ…»:

Լուսինեն գրեց. «Ես գիտեի թե լավ գիտեմ պատմությունը, պարզվեց` ոչ:»

Առաջարկեցի` առավոտյան զանգի, խոսենք կբացատրեմ շատ հարցեր: Զանգահարեց` սկայպով զրուցեցի հետը, ու այդ զրույցից  այսպիսի տպավորություն  ստացա. Լուսինեն մի աղջնակ է, որը թերի կրթություն եւ թերի դաստիրակություն ունի, մարդ, ով ականջալուր է փողոցի բամբասանքներն ու հերյուրանքներին: Ստիպված էի մոտ մեկ ժամ դաստիարակչական աշխատանք տանել, բարոյախրատական դաս տալ, մեր հայրենիքն ու նրա արժեքները ներկայացնել: Լուսինեն ինձ ուշադիր լսում էր, ու մեկ էլ ասաց, թե այսուհետ կփորձի իմ հոդվածները կարդալ եւ մի բան սովորել… Հասկացա, որ աղջիկը ուսման պակաս ունի:

Ու մեղադրեցի ՀՀ կրթական համակարգին, մեղադրեցի նրա ընտանիքին, քանի որ Լուսինեի հետ զրույցից «փողոցի աղջկա» տպավորություն էի ստացել:

Եվ ահա, ֆեյսբուքյան ընկերներիցս մեկն ինձ պատմում է, թե Արցախից մի աղջիկ հայտնվել է ադրբեջանական գործակալների  ցանցում ու դա Լուսինեն է, և խորհուրդ է տալիս բացել նրա ֆեյսբուքյան էջը ու համոզվել, թե իրականում ո՞վ է Լուսինեն: Բացում եմ ու ցնցվում եմ… սա կապի մեջ է եղել դավաչան վահան մարտիրոսյանի հետ: Շտապ գրում եմ նրան. -Լուսինե, ես մտածում էի, որ դու Արցախում ապրող մի խեղճ երիտասարդ բանաստեղծուհի ես, քանի որ դու ինձ ներկայացար այդպիսին: Բայց քո էջում տեսնում եմ, որ դու ադրբեջանցիներին եւ դավաճաններին հարցազրույցներ  տվող մեկն ես: Դու հայր եւ մայր ունես՞: Փաստորեն, այդ դավաճանի հետ Հայ գրականության, Հայ ժողովրդի հարցերն եք շոշափու՞մ: Քո տված հարցազրույցում արտահայտած մտքերդ լիովին համընկնում են դավաճանի կարծիքին, դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում: Կանգ առ, աղջի՛կ, քեզ ուղղորդում են որպես մի խելապակասի, կա’նգ առ, քեզ օգտագործում են»:

 

 Ես հասկացա, որ Լուսինեն ինձ հետ հատուկ էր կապվել, հասկացա, որ նրա զրույցն ինձ հետ ուղորդված էր, նրա նամակագրությունն ինձ հետ կազմակերպված էր: Ավելի ուշ պարզեցի, որ Լուսինեն շատերին է այդ կարգի, այսպես ասած` սոցհարցման հրավիրել, փորձել շոշափել տրամադրություններ, մասնավորաբար,  հողեր հանձնելու շուրջ:

   Դավաճան, ադրբեջանական գործակալ վահան մարտիրոսյանը մենակ է մնացել, վախկոտ ու ողորմելի այդ արարածը ամեն օր պետք է ծառայի ադրբեջանցիներին, որ իրեն չսատկացնեն. հայերը չեն սատկացնելու, դա կանեն  ադրբեջանցիները, երբ տեսնեն, որ նա այլևս չի կարողանում ծառայել իրենց: Ու այսօր այդ տականքը հայ ժողովրդի դեմ իրականցրած իր դավաճանությունն ու հանցագործությունը արդարացնելու համար հանցակից ընկերներ է փնտրում: Այդպես նաև փորձեց իր ճանկը գցել Լուսինեին: Շատերին է փորձելու: Բայց ես վստահ եմ, նա միայնակ է մնալու:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն