Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Էլզայի և Աննայի զարմանահրաշ արկածները հայ մանուկների համար

Դեկտեմբեր 16, 2016թ. 13:44

Ամանորյա արձակուրդներին «NANO» պրոդաքշընը հայ մանուկներին ու նրանց ծնողնեին հնարավորություն կտա մասնակցելու արտասովոր ձմեռային ճամփորդության դեպի կախարդական մի աշխարհ, որտեղ ապրում են կախարդված արքայադուստրեր, զվարճալի խոսող ձնեմարդեր, խիզախ սառցահատներ և բարի տրոլլներ: Աշխարհ, որտեղ ոչ մի կախարդանք ի զորու չէ բաժանել երկու քույրերի, որտեղ ճշմարիտ ընկերությունն ու սերը ընդունակ են հալեցնել ամենակարծր սառույցը թե՛ դրսում, թե՛ մտերիմ մարդկանց սրտերում:

Բոլորի կողմից սիրված «Սառցե սիրտը» հեքիաթի հիման վրա ստեղծված գունեղ սառցե շոուն անտարբեր չի թողնի ոչ՛ երեխաներին, ո՛չ մեծերին: Աննայի, Էլզայի, Քրիստոֆի և Օլաֆի զարմանահրաշ ճամփորդությունը, ծանոթ մեղեդիները, բեմի դինամիկ տեսազարդարանքը և զվարճալի հանդերձները կգրավեն փոքրիկներին, իսկ մեծահասակները կարող են վայելել բարձրակարգ գեղասահքի և ժամանակակից պարային համարները:

Շոուին մասնակցելու են 30 գեղասահորդներ, ավելի քան 40 ստատիստներ, իսկ ներկայացումը սպասարկելու է բարդագույն տեխնիկան: Սարքավորումների շարքում են արհեստական ձյուն ստեղծող սարքեր, որոնք բեմի վրա ամենաիրական ձյունամրրիկի տպավորություն կստեղծեն: Ինչ վերաբերում է մուլտֆիլմից ծանոթ բնապատկերներին, ապա դրանք կվերարտադրվեն պրոյեկտորների միջոցով: Դերերում ներգրավված են Ռուսաստանի գեղասահքի հավաքականի գործող սպորտսմեններ և լավագույն սառցե շոուների մենակատարներ: Գլխավոր դերերում բազմաթիվ սպորտային տիտղոսակիրներ Ալեքսեյ Ռոգոնովն ու Քրիստինա Աստախովան են: Գեղասահքի սիրահարները նրանց հիշում են 2016 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունից, որտեղ նրանք փայլեցին իրենց արտասովոր արտիստիկ ծրագրերով և գերազանց կատարմամբ: Ներկայացման պարուսույց-բեմադրիչ Նիկիտա Միայլովը համաշխարհային սառցե շոուների մենակատար է, պահանջված մարզիչ, սպորտային ծրագրերի և բազմաթիվ սառցե շոուների պարուսույց-բեմադրիչ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի սառցե թատրոնի «Юнона и Авось», «Алиса в стране чудес» ներկայացումների, Եվգենի Պլյուշչենկոյի «Короли льда», «Снежный король», «Щелкунчик» սառցե շոուների, Պյոտր Չեռնեշովի «Парфюмер», «Джинглики», «Щелкунчик», «Лебединое озеро», «Чиполлино» ներկայացումների:

«Սառցե սիրտը» սառցե շոուի պրեմիերան տեղի է ունեցել Ձմեռային սպորտաձևերի տոներին և արժանացել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի պատվոգրին: Ներկայացումը դիտվում է մեկ շնչով, իսկ ստացած դրական հույզերը անպայմանորեն կդառնան ընտանեկան պատմության այն հաճելի հիշողություններից, որոնք միավորում և ջերմացնում են յուրաքանչյուր ընտանիքի:

Կախարդիչ ներկայացումը կկայանա հունվարի 7-ին և 8-ին ժամը 17:00 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սառցե բեմում, ուր ձեզ կայցելի նաև Ձմեռ պապը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն