Գլխավոր » NKR, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանը Արցախի դեմ հիբրիդային պատերազմ է մղում, դրա նոր տարրը, այսպես կոչված, դավաճանների օգտագործումն է. Դավիթ Բաբայան

Դեկտեմբեր 15, 2016թ. 19:12
դավիթ բաբայան

Ինֆորմացիոն պատերազմում վերջին իրադարձություններն ապացուցում են, որ

Ինֆորմացիոն պատերազմում վերջին իրադարձություններն ապացուցում են, որ Ադրբեջանը գիշատչից վերածվել է լեշակերի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Հայաստանից հոգեբուժական հիվանդանոցներից փախած անձանց եւ անհայտ քաղաքական գործիչ–լրագրողների «հոսքը» Բաքու։

Դավիթ Բաբայանը նշեց, որ վերջին մեկուկես տարում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ այսպես կոչված հիբրիդային պատերազմ է մղում։ Դրա նոր տարրը այսպես կոչված դավաճանների օգտագործումն է։ «Ընդգծեմ, որ խոսքը Լուսինե Ներսիսյանի մասին չէ։ Նրա դեպքում բոլոր հանգամանքները պետք է պարզվեն։ Խոսքը Վահան Մարտիրոսյանի գլխավորած խմբի մասին է։ Կողքից կարող է թվալ, թե ադրբեջանական կողմը անգամ հաջողության է հասել այդ ուղղությամբ։ Իրականում ամեն բան այլ է։ Բոլոր հավաքագրվածներն ուղղակի դավաճաններ են՝ դրանից բխող հետեւանքներով։ Իսկ խաղաղ ժամանակ կամավոր դավաճանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ բարոյական քայքայում։

Կարեւոր է ոչ միայն դա։ Հայրենիքում նրանք քաղաքական եւ  բարոյական դիակներ են։ Նրանց ծառայություններից օգտվելով՝ Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են, թե որքան են դեգրադացվել։ Ադրբեջանը գիշատչից վերածվել է լեշակերի։

Բարոյական դիակի հետ միությունը որպես մեծ ձեռքբերում ցուցադրելը Ադրբեջանում լրջագույն ներքին խնդիրների մասին է վկայում։ Եվ ես կտրականապես համաձայն չեմ այն մտքի հետ, որ նման դավաճաններին պետք է ոչնչացնել։ Ոչ մի դեպքում։ Թող նրանք մնան այնտեղ եւ իրենց գարշահոտությամբ նախազգուշացում ծառայեն»,– ասել է Դավիթ Բաբայանը։

Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Հայաստանից հոգեբուժական հիվանդանոցներից փախած անձանց եւ անհայտ քաղաքական գործիչ–լրագրողների «հոսքը» Բաքու։

Դավիթ Բաբայանը նշեց, որ վերջին մեկուկես տարում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ այսպես կոչված հիբրիդային պատերազմ է մղում։ Դրա նոր տարրը այսպես կոչված դավաճանների օգտագործումն է։ «Ընդգծեմ, որ խոսքը Լուսինե Ներսիսյանի մասին չէ։ Նրա դեպքում բոլոր հանգամանքները պետք է պարզվեն։ Խոսքը Վահան Մարտիրոսյանի գլխավորած խմբի մասին է։ Կողքից կարող է թվալ, թե ադրբեջանական կողմը անգամ հաջողության է հասել այդ ուղղությամբ։ Իրականում ամեն բան այլ է։ Բոլոր հավաքագրվածներն ուղղակի դավաճաններ են՝ դրանից բխող հետեւանքներով։ Իսկ խաղաղ ժամանակ կամավոր դավաճանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ բարոյական քայքայում։

Կարեւոր է ոչ միայն դա։ Հայրենիքում նրանք քաղաքական եւ  բարոյական դիակներ են։ Նրանց ծառայություններից օգտվելով՝ Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են, թե որքան են դեգրադացվել։ Ադրբեջանը գիշատչից վերածվել է լեշակերի։

Բարոյական դիակի հետ միությունը որպես մեծ ձեռքբերում ցուցադրելը Ադրբեջանում լրջագույն ներքին խնդիրների մասին է վկայում։ Եվ ես կտրականապես համաձայն չեմ այն մտքի հետ, որ նման դավաճաններին պետք է ոչնչացնել։ Ոչ մի դեպքում։ Թող նրանք մնան այնտեղ եւ իրենց գարշահոտությամբ նախազգուշացում ծառայեն»,– ասել է Դավիթ Բաբայանը։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն