Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան

Դմիտրի Կիսելյովի հերթական հակահայ հռետորաբանությունը

Դեկտեմբեր 13, 2016թ. 23:54

Մի քանի օր էլ ազերիական ԶԼՄ-ները գովաբանում և բավական ակտիվ մեկնաբանում են Հայաստանից փախած մի քանի դավաճանի և ալիևյան գաղտնի ծառայությունների ներկայացուցիչների կողմից ձևավորված ինչ-որ հայ-ադրբեջանական խաղարարար հարթակի գործունեությունը: Մեկնաբանողների մեջ են նաև օտարերկրյա,սակայն մեր հասարակությանը գրեթե անհայտ քաղաքագետներ, իրավապաշտպաններ և լրագրողներ:

Սակայն այսօր այս հարթակ կոչվածի գործունեությանը որոշել է անդրադառնալ ՌԴ նախագահ Վ.Պուտինի “լեզվի” և “բարձրախոսի” համբավն ունեցող ռուսաստանցի բավական հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովը: Կրեմլի գլխավոր քարոզիչը ոչ միայն իր գոհունակությունն է հայտնել Իլհամ Ալիևի հովանավորությամբ դավաճաններ Մարտիրոսօղլուի, Ավետզադեի, Ջաղինլիի և մի քանի քուրքի կողմից ձևավորված այդ հարթակի գործունեությունից, այլև, չզարմանաք, հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ցուցաբերել դրան: Այսինքն, կարելի է ենթադրել, որ ինչ-որ մի օր այդ երեք ստահակները կարող են հայտնվել ռուսաստանյան հեռուստաէկրանին և այնտեղից քարոզել Բաքվի տեսակետները և Ալիևի տեսլականը, թե ինչպես է նա պատկերացնում հայ-ազերիկան “բարեկամությունը”:


Չէի անդրադառնա այս թեմային, եթե հայ-ազերիական այդ անողնաշար հարթակի ստեղծման գովաբանությամբ չզբաղվել Ռուաստանի “գլխավոր” լրագրող Դ.Կիսելյովը: Կիսելյովի տրամաչափի լրագրողը մինչ որևէ թեմայի,առավել ևս իրեն անծանոթ և շատ մեծ հնչեղություն ունեցող հարցի անդրադառնալը պարտավոր էր ուսունմասիրել այն,հաշվի առնել մյուս կողմի կամ կողմերի տեսակետն այդ հարցի վերաբերյալ և հետո նոր մեկնաբաներ: Այստեղից հետևություն. կամ Դ.Կիսելյովը թքած ունի իր հայաստանյան ընկերների՝Երևանում գործող “Գրիբոյեդով” ակումբի անդամների կարծիքի վրա,քանի որ ես չեմ կարծում,որ այդ ակումբի որևէ անդամ կողջունի “Մարտիրոսօղլու և դավաճաններ Co”-ի հակահայ գործողությունները և գործունեությունը, կամ իրեն դրսևորել է տարրական դիլետանտի նման՝տեղյակ չլինելով հարցին անկապ և ապուշ մեկնաբանություններ է արել, կամ էլ ամենավատթարագույն տարբերակը՝Կիսելյովը ևս գնված է պաշտոնական Բաքվի կողմից և հենց դրանով է բացատրվում նրա այս հակահայ հռետորաբանությունը…Հայաստանի և հայ ժողովրդին դավաճանած որևէ մեկի գործունեության գովասանքը ինձ համար անընդունելի է: Ուրախ կլինեմ, եթե “Գրիբոյեդով” ակումբի անդամները տեղեկացնեն իրենց մոսկովյան “շեֆին”,որ իրեն զուսպ պահի:


Հետո էլ ռուսսատանցի մեր բարեկամները զայրանում և զարմանում են,թե ինչու՞ են Հայաստանում աճում հակառուսական տրամադրությունները…Պատասխանեմ…Դրանում ո՛չ արևմտամետ “գրանտակերերն” են մեղավոր,ո՛չ էլ որևէ մեկը: Մեղավորներից մեկը հենց Կիսելյովն է, որի հայտարարությունները հիմնականում հակահայկական են և սկանդալային, որի արդյունքը՝ հակառուսական տրամադրությունների կտրուկ աճն է Հայաստանում:

Գագիկ Համբարյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն