Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Ի՞նչ հարցեր կքննարկի վարչապետը <խոշորների> հետ հանդիպման ժամանակ

Դեկտեմբեր 13, 2016թ. 13:33

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարթությունյանին հաջորդ շաբաթ կազմակերպել հանդիպումը` 10 խոշոր հարկ վճարողների, ներմուծողների, արտահանողների, ներդրողների և 5 խոշոր բանկերի ղեկավարների հետ: Վարչապետի նպատակն է` քննարկել նրանց առաջ այսօր ծառացած խնդիրները:
Հայաստանյան խոշորների <փնջի> հետ վարչապետի հանդիպման առաջարկը գործարարների միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆՆ ու տնտեսագետ ՎԱՀՐԱՄ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ համարեցին հետաքրքիր նախաձեռնություն:
Ի՞նչ խնդիրներ կքննակի հրավիրյալների հետ վարչապետը: Առջևում Ամանորն է ու Կարեն Կարապետյանը երկրի տնտեսական տարին հնարավորինս հաջող ավարտելու նպատակ ունի, իսկ Ամանորն իր հետ բերում է ուժերի առավել լարվածություն: Գագիկ Մակարյանը նկատեց, թե վարչապետի նպատակն է լսել բոլոր խոշորների կարծիքները ու եզրահանգել, թե ինչպե՞ս պետք է գլոբալ առումով դաշտը կարգավորել` տարեմուտի նախաշեմին:
“Այդ օրերին դոլարի կուրսը կարող է փոխվել, ներմուծողները դոլարի կամ եվրոյի կարիք կունենան, որպեսզի կարողանան դրսից անհրաժեշտ ապրանք ներկրել”: Գագիկ Մակարյանի դիտարկմամբ, որպես առաջին քայլ նախ պետք է ապահովել բալանսը, այսինքն` թե որքա՞ն արտարժույթ է պետք, որպեսզի ներմուծողները կարողանան լիրաժեք ծավալով ներմուծում կատարել: Իսկ որպեսզի նրանք անհրաժեշտ արժույթ ունենան, պետք է ակտիվացնել արտահանումը, որն արտարժույթի ներհոսքի աղբյուր է: Մակարյանի խոսքով, այստեղ կարևոր դեր ունի նախ Կենտրոնական բանկը, եթե գումարները պակասեն, ապա ԿԲ-ն կարող է շրջանառության մեջ արտարժույթ ներարկի, որպեսզի`  “շատ չփոփոխվի դոլարի կամ եվրոյի կուրսը”, հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել գների թանկացման:
Երկրորդ, որպեսզի Հայաստանի տնտեսական տարին հաջող ավարտ ունենան, ըստ Մակարյանի, շատ բան կախված է արտահանողներից ու ներուծողներից: Տնտեսագետը հիշեցրեց, թե “10 ամիսների թվերը նախորդ տարիների նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, անկում են գրանցել, սակայն եթե մենք այսօր կարողանանք դեկտեմբեր ամիսն արդյունավետորեն օգտագործել, ապա կարող ենք ունենալ նույն ծավալը: Հետևաբար, ՀՆԱ-ի ու երկրի կարևոր ցուցանիշների համար պետք է, որ դեկտեմբերը լիարաժեք օգտագործվի”:
Ներդրողներն էլ իրենց հերթին, ըստ Մակարյանի, վարչապետի հետ զրույցի ընթացքում մի շարք կարևոր հարցերը պետք է պարզեն. եթե ուզում են այս կամ այն ապրանքն արտադրել Հայաստանում, ապա նախ պետք է նախ հասկանան` կարող է? ներդրումների պահին իհայտ գան խանգարող հանգամանքներ, կամ լինեն ճնշումներ. “Հայաստանում կան խոշոր մոնոպոլիաներ, օլիգարխներ ու այս կամ այն ներդրումը կատարելու համար այս հարցերը պետք է նախ ճշտվեն, նաև պետք է պարզվի` շուկայում բոլորի համար տեղ կա՞, թե՞ չկա”:
Բացի այս, Մակարյանը նկատեց թե վարչապետը նաև պետք է ուշադրություն դարձնի տրանսպորտային խնդիրների վրա, մանավանդ, ուշադրության կենտրոնում պետք է լինի Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ` Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը: “Վարչապետը պետք է ներմուծողներից ու արտահանողներից ճշտի, թե ի՞նչ ծավալի ապրանք է մտնելու և դուրս գալու երկրից, արդյոք ճանապարհային խնդիրներ չե՞ն ստեղծի: Գուցե հարկ լինի դիմել Վրաստանի իշխանություններին: Մեր տրանսպորտի նախարարությունն իր հերթին պետք է վերահսկի այդ ամբողջ գործընթացը, որպեսզի արտահանողներն ու ներմուծողներն իրենց հերթին բաց ճանապարհների երաշխիքներ ունենան”:

 

Ինչպես ասացինք, վարչապետի հրավիրյալների ցանկում նաև բանկիրներն են: Կարեն Կարապետյանը կփորձի բանկերի հետ պարզել հետևյալը. “Եթե արտահանողին փող պետք լինի կա՞ արագ վարկավորման հնարավորություն, բանկերն ունե?ն ռեսուրսներ”: Բացի այդ` ժամանակի առումով, արտահանողը կարող էվ բանկերում խնդիրներ ունենալ, կարող է՞ կանգնել դեմոկրատական քաշքշուկների առաջ. “Չէ՞ որ կա մտավախություն, որ բանկերը տարեվերջյան պահից օգտվելով կարող են բարձրացնել վարկերի տոկոսադրույքները”:
10 խոշոր հարկ վճարողներին էլ վարչապետը հրավիրել է, որպեսզի համոզվի, թե նրանք որքա՞ն գուրարներ են պատարաստվում վճարել բյուջե. “Տարին ավարտվում է, չէ՞, բյուջեին փող է պետք”:
Տնտեսագետ պրոֆեսոր Բոստանջյանն էլ իր հերթին ասաց, թե սպասվող հանդիպման ժամանակ լավ կլինի, որ, մասնավորաբար, ներդրողներն ու արտահանողները մի շարք հարցերի լուծումներ ակնկալեն կառավարությունից: Օրինակ, արտահանողները թող ներկայացնեն ոլորտում առկա պատկերը, իսկ դա այն է, որ մրցակցային շուկաներում մեր հայրենական արտադրանքը հաճախ նաև մրցունակ չէ, արտաքին շուկաներ հայտնվելն ու այդ շուկաները գրավելը չափազանց դժվար գործ է մեր արտահանողների համար: “Այստեղ է, որ պետք է լինի պետության աջակչությունը. պայմաններ ստեղծել ապրանքների որակի բարձրացման համար, կատարել տրանսպորտային ծախսերի հնարավոր իջեցում”:
Պրոֆեսորը հիշեցրեց, թե ԵԱՏՄ պայմանագրում կան տնտեսավարող սուբյեկտների համար առավել նպաստավոր կետեր, որոնք սակայն զարմանալիորեն, մեզ մոտ դեռ չեն կիրառվում: Մինչդեռ կառավարությունն ունի մեծ հնարավորություն նման իրավիճակները բացառելու և մեր տնտեսավարողների համար ավելի նպաստավոր պայմաններ ապահովելու համար` օգտվելով հենց սույն պայմանագրից:
Ներդրումային խնդիրներին անդրադառնալով ասաց, թե ներդրողին` օտարերկրյա, թե հայրենական, մեկ բան է հետաքրքրում, որ գտնվի բացառապես զրոյական ռիսկայնության դաշտում: “Ներդրողները մեզ մոտ ունեն պետական պաշտպանության ու աջակցության անհրաժեշտություն: Եթե ներդրողն ունեցավ մտավախություն, որ իր կապիտալը գտնվում է չափազանց մեծ ռիսկային դաշտում, ապա նման երկիրն իր համար դառնում է ոչ հրապուրիչ”:
Վարդան Բոստանջյանն առաջարկում է ներդրողներին վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել, առաջին, որ իրավական հիմքերի ամրագրմամբ պետք է ստեղծվեն պայմաններ, ուր ցանկացած ներդրող համոզված լինի, որ կորուստ չի ունենալու, երկրորդ` գրավիչ դաշտ ստեղծեք: Նկատեց, թե ներդրումների համար գրավիչ ոլորտների շարքում է հանքարդյունաբերությունը, բացի այդ` քիչ նյութատար, գիտատար, մարդկային կապիտալ ենթադրող ճյուղերը, նաև տուրիզմը: Մինչդեռ, մասավորաբար տուրիզմի հարցում վիճակը, մեղմ ասած, այնքան էլ մխիթարիչ չէ.”Մի երկիր, որն ունի 300 կմ երկարությունը, իսկ լայնությունը 100 կմ է, բայց այդ երկրում ոնց պտտվում ես, ոչ մի տեղ զուգարան չես գտնում, ուզում ենք, որ նման պայմաններում տուրիզմը զարգանա՞: Ու որ չի զարգանում, դրա մեղավորը մենք ենք”:
Դառնանք ներմուծողներին. ի՞նչ պետք է նրանք ասեն վարչապետին ու ի?նչ պատասխան պետք է ստանան նրանից.”Ներմուծվողների միակ ասելիքը վարչապետին կլինի այն, որ ցածրաձայն շշնջան` թողեք ներկրենք”: Իսկ ի՞նչ են ներկրում նրանք, տնտեսագետը խիսը վրդովված է, քանի որ մեզանում ներկրվում է անորակ ապրանք և վաճառվում մի քանի անգամ բարձր գներով: “Խնդրեմ, սա շատ կարևոր հարց է, որը վարչապետը պետք է լուծի: Պետք է այնպես անել, որ ներկրողն այլևս օտար երկրներից անորակ, վտանգավոր ապրանք` գույնզգույն ցելոֆոններով չբերի մեր երկիր ու խաբեն մեր հասարակությանը”:
Տնտեսագետ Բոստանջյանի հոմոզմամբ սրա դեմն առնելու միակ ճանապարհը հայրենական արտադրության զարգացումն է: “Մենք կոշիկ ենք արտադրել, գործվածքեղեն ենք արտադրե, այսօր բոլորը վերացված են: Այս ամենի մասին վերստին պետք է հիշեցնել կառավարությանը: Ու սպասվող հանդիպումը դրա համար լավագույն հնարավորություն է լինելու”:
Ս. Հարությունյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն