Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Հայաստանում կստեղծվի «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ

Դեկտեմբեր 8, 2016թ. 18:43

Հայաստանում կստեղծվի «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ։ Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ հիմնադրամի գործունեության ուղղություններն են` պատրաստել օրենսդրական ակտերի նախագծեր, առաջարկներ, կարծիքներ, ստեղծել ձեռնարկատիրական և տնտեսական գործունեություն ծավալող մարմիններ «Հայաստանի իրավազորություն» ծրագրի շրջանակներում, որոնք ֆինանսական միջոցներ կտրամադրեն հիմնադրամի նպատակներին ծառայելու համար, hամագործակցել տարբեր կառավարական մարմինների հետ, մշակել թիրախային լուծումներ թիրախային խմբերի համար, մշտադիտարկել և ուղղորդել գործընթացները, ստեղծել հաղորդակցության միջոցներ ծրագրի  իրականացման համար։

Նախարարը ներկայացրեց նաև «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներին հավանություն տալու մասին նախագիծը և նշեց. «Ծրագրի իրականացումը Հայաստանը կդարձնի հարմարավետ և գրավիչ հանգույց մեծ շուկաների միջև ներդրումների հոսքերի համար»։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն