Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը փոխվարչապետից պահանջել է պարզաբանել, թե ի՞նչ է նկատի ունեցել «գյավուր» ասելով

Դեկտեմբեր 7, 2016թ. 00:09

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հարցում է ուղարկել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին` պահանջելով պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել «գյավուր» արտահայտությամբ: Ինչպես հաղորդում է այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը:

«Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի «գյավուր» արտահայտության վերաբերյալ նրան հարցում ենք ուղարկել և հետևյալ հարցադրումներն արել.

1. Չեք մտածում, որ նվաստացրել եք քրիստոնեական համայնքին, որի անդամներից մեկն էլ ես եմ, և Թուրքիայի ոչ մուսուլման ժողովուրդներին «գյավուր» բառը կիրառելով, որը Թուրքական լեզվագիտական ընկերության համաձայն նշանակում է «անկրոն» կամ «մուսուլման չհանդիսացող որևէ մեկը», լեզվաբան Սևան Նիշանյանի բառարանի համաձայն` «կրակապաշտ» կամ «մուսուլման չհամարվող» իմաստն ունի, շատ ասացվածքներում և արտահայտություններում օգտագործվում է նվաստացնող իմաստով, իսկ ժողովրդի շրջանում կիրառվում է բացասական իմաստով:

2. Ի՞նչ եք կարծում, ձեր խոսքերը չեն համարվո՞ւմ ատելության խոսք` այն պարագայում, երբ ընդունված է որպես այդպիսին ընդունել «որևէ խմբին կամ անձին ռասսայական, սեռական, տարիքային, ազգային, կրոնական պատկանելության կամ սեռական հակվածության պատճառով ստորացնելը կամ սպառնալից լեզվով խոսալը»

3. Աչքի առաջ ունենալով այն, որ նմանօրինակ արտահայտությունները վերածվում են ատելության հանցագործությունների` ինչ կարծիքի եք, կարո՞ղ է ձեր ելույթը պատճառ դառնալ ատելության հողի վրա գործված հանցագործությունների»:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Քասթամոնու քաղաքում դեկտեմբերի 4-ին ելույթի ժամանակ հայտարարություն էր արել, որը տարբեր քննարկումների պատճառ էր դարձել: Փոխվարչապետը մասնավորապես ասել էր. «Մեզ համար անկախությունը գյավուրին «գյավուր» ասելով նրա դիմաց կանգնել կարողանալն է»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն