Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

ՊՆ նախարարը բարձր է գնահատել Արցախյան ազատամարտին, ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորականների ցուցաբերած անձնազոհությունը

Դեկտեմբեր 6, 2016թ. 23:33

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին: Նախարարը բարձր է գնահատել ինչպես Արցախյան ազատամարտի, այնպես էլ ապրիլյան մարտական գործողություններին կամավորականների ներդրումն ու ցուցաբերած անձնազոհությունը։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը խոսել է «Ազգ-բանակ» գաղափարի մասին՝ շեշտելով, որ միանգամայն տրամաբանական է, որ այն առաջին հերթին դրական են գնահատում հենց կամավորները։ Նախարարն անդրադարձել է նաև ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև սպառազինության արդիականացման և ռազմարդյունաբերության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը: Հանդիպման ավարտին նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է կամավորականների հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն