Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը

Դիմա Բիլանը՝ ադրբեջանցիների թշնամի՞

Դեկտեմբեր 6, 2016թ. 23:17

Ինչպես և սպասվում էր, ռուսաստանցի հանրահայտ  երգիչ Դիմա Բիլանի հարցազրույցը МузТВ-ին և նրա հայտարարությունն այն մասին, որ իր նախատատը հայ է՝  Շուշան Տիգրանի Կրունին, որ նա Հայոց ցեղասպանության վերապրածներից է, իսկ ինքն էլ զբաղված է Հայոց ցեղասպանության մասին երգի տեսահոլովակի նկարահանումներով` սկանդալ է առաջացրել Բաքվում:

Այս լուրը շանթահարել է ազերիական ԶԼՄ-ներին, որոնք ապուշ վերլուծություններով են հանդես գալիս… Ադրբեջանցիները դժկամությամբ են մեջբերում Բիլանի խոստովանումը, որ նրա մեջ հոսում է նաև հայի արյուն:

Ալիևյան ԶԼՄ-ներից մեկը այդ առումով մեծ բացահայտում է արել և հիմա նոր է “հասկացել”, թե Բիլանը 2006 թ-ի Եվրատեսիլի ժամանակ ինչու՛ երգեց հայազգի Կարեն Կավալերյանի “Never Let You Go” երգը:  Հիմա նոր են ադրբեջանցիները հասկանում, թե ինչու էր Բիլանի պրոդյուսերը հայազգի Իրինա Անտոնյանը:  Ըստ մեր արևելյան հարևանների՝ Դիլանի մոտ ԱՐՅԱՆ կանչն էր խոսում: Նա ՀԱՅ է, դժգոհում են ադրբեջանցիները և մտաբերում, թե որքա~ն է Բիլանը եղել Բաքվում և ինչպես են համեստ թրքուհիները շարժել իրենց մարմինների անշարժ մասերը Բիլանի ելևէջների ներքո:

  Պարոնոիդալ շիզոֆրենիայով տառապող մեր արևելյան մկկացող հարևաններին հիմա անհանգստացնում է մեկ հարց՝ “Կաարո՞ղ է մի օր Բիլանը գա Բաքու և երգի Հաոց ցեղասպանության մասին”: Իսկ պատասխանը նրանք էլ գիտեն: Այս խոստովանությունից հետո Բիլանին էլ թույլ չեն տա մեկնել Բաքու…Ադրբեջանի ԱԳՆ-ն Բիլանից կպահանջի չեղարկել Հայոց ցեղասպանության ճանաչումը և ներողություն խնդրել Ադրբեջանից: Այո՛,ես սա ասում եմ շատ լուրջ…Այդ ոճով է աշխատում Մամեդյարովի գերատեսչությունը:


Բայց ինձ զարմացրեց ազերիների տրամաբանությունը.. թուրք-ազերիների մոտ հայատյացությունն այն մասշտաբների է հասնում, որ նրանք հայկական արյուն ունենալու մեջ կասկածում են ամեն մեկին, ով համագործակցում է հայերի հետ: Բիլանի պարագայում նրանց մոտ կասկածներ են եղել այն ժամանակվանից, երբ վերջինս երգել է հայի կողմից գրված երգ: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ազերիական էստրադան բաղկացած է եղել և հիմա էլ բաղկացած է հայերից: Այսպես, հայ է ադրբեջանցիների եզակի պարծանքներից՝ Մուսլիմ Մագոմաևը, որն իր հռչակի համար պարտական է հայազգի Առնո Բաբաջանյանին, որի երգերն էր կատարում, հայ է նաև Ռաշիդ Բեյբութովը, ով ոչ միայն աշխատել է Երևանում, այլև հայերեն է երգել: Ընդհանրապես, ազերի երգիչները բոլորն են հայ, քանի որ կատարել և կատարում են հայազգի գուսան Սայաթ- Նովայի կողմից գրված երգերը:
Ու ընդհանրապես, Ադրբեջանի մեծ մասամբ Հայաստանն է, իսկ փոքր մասը, մասամբ՝ Լեզգիստանն ու Թալիշստանը, քանի որ 98-ամյա թուրքի մոտ ոչնչացնելուց և ավերելուց բացի ուրիշ ոչինչ լավ չի ստացվում: Դա է նրանց մենաշնորհը:

Գագիկ Համբարյան , քաղաքագետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն