Գլխավոր » Լրահոս

Ծառուկյանի վերադարձի լուրն իմանալով` ոչ իշխանական դաշտում շատ քաղաքական ուժերի սցենարները խառնվել են, շատերի քաղաքական շաքարախտը բարձրացել է. Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 5, 2016թ. 21:35

«Այո, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձևաչափով, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ կերպ, կարծում եմ, շատ կարճ ժամանակում այդ ամենը պարզ կլինի»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ն. Զոհրաբյանը շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանը միանշանակ լինելու է ընդդիմադիր դաշտում և ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել: Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ Ծառուկյանը կարող է կրկին գլխավորել ԲՀԿ-ն. «Դա մեր ցանկությունն է, դա եղել է մեր առաջակը, որ պարոն Ծառուկյանը կրկին գլխավորի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Առաջիկայում նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, և բոլոր հարցերի պատասխանը կտա: Որևէ թաքուն, որևէ ոչ հրապարակային քայլ երբևէ չի արվել և չի արվելու: Ամեն ինչ լինելու է բաց և հրապարակային, ինչպես եղել է միշտ մինչ օրս: Մեր ցանկությունը եղել է դա, որոշելիքը պարոն Ծառուկյանինն է»:

«Ես հասկանում եմ, որ շաբաթ օրվանից հայաստանյան դեղատներում վալերիանկայի, կարվալոլի, ինսուլինի բոլոր պաշարները սպառվել են: Ես հասկանում եմ, որ ոչ իշխանական դաշտում շատ քաղաքական ուժերի բոլոր սցենարները խառնվել են, որովհետև մարդիկ նստել, իրենց համար խորհրդարանը լեյտենանտ Շմիդտի որդիների նման բաժանել են երևի իրենց մեջ և Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն բոլորի սցենարները խառնել է, ուրեմն քաղաքական շաքարախտը շատերի մոտ բարձրացել է և դրա համար ինսուլին արդեն չկա խանութներում, բայց մեկ բան կարող եմ ասել` ես նայում եմ այդ անորակ գրառումները սոցցանցերում… գիտեք, չարությունը, կեղտը, ատելությունը բումերանգի նման վերադառնալու է բոլոր նրանց: Փոքր է քաղաքական դաշտը, բոլորս էլ գիտենք, թե այդ ֆեյքերը որ քաղաքական ուժի տիրույթում են գործում և, երբ հետևում ես, հասկանում ես, որ հասկանալի է այդ մարդկանց խուճապը, որովհետև, այո, Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալով բոլոր, առանց բացառության բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերի սցենարները խառնվել են և դա փաստ է»: Զոհրաբյանը ապատեղեկատվություն որակեց այն, որ Գ.Ծառուկյանն իր վերադարձը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ: «Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, և ես բարոյապես կոռեկտ չեմ համարում քննարկել և վերլուծել մարդիկ մարդկային հարաբերություներում ինչ են քննարկում և ինչ չեն քննարկում»:

«Գագիկ Ծառուկյանը գալիս է, վերադառնալու է մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելու»,- ասաց նա:

Ն.Զոհրաբյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ն այս պահին որևէ քաղաքական ուժի հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն