Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Սփյուռքը կարող է խթան հանդիսանալ, կարող է զգոնացնել Հայոց աշխարհը

Դեկտեմբեր 5, 2016թ. 19:00

Սփյուռքահայ մշակութային գործիչների նախաձեռնությամբ ստեղծված «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը նպատակ ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրականացնել դիտորդական առաքելություն:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դրական է վերաբերվում այդ նախաձեռնությանը, որը կարող է խթանել նաեւ Հայաստանում բնակվող մտավորականներին. «Համենայն դեպս, ազնիվ եւ արդար մարդկանց ներկայությունը ավելի կնպաստի ընտրությունների արդար եւ ազնիվ անցկացմանը: Մտավորականի դերը ես շատ բարձր եմ գնահատում մեր հանրային կյանքում եւ գիտակցության մեջ: Մեր մտավորականությունը պետք է իր քաղաքացիական դիրքորոշումն ունենա ի շահ եւ ի նպաստ մեր երկիրը ծանր վիճակից դուրս բերելու գործին»:

 

Դավիթ Գասպարյանը համարում է, որ սփյուռքը այս դեպքում կարող է խթան հանդիսանալ. «Մերոնց մեջ մի տեսակ անտարբերություն ասեմ, հուսահատություն ասեմ, մի ինչ-որ վիճակ կա, որ հարկավոր է թափ տալ, զգոնացնել ի նպաստ ամենաբարձրի, որի անունն է Հայոց աշխարհ»: Հետաքրքրվեցինք, թե արդյոք գրագանագետը պատրաստ է միանալ նախաձեռնությանը, Դավիթ Գասպարյանը պատասխանեց, որ սիրով պատրաստ է ներգրավվել այդ խմբի աշխատանքներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

aravot.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն