Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս

Տարածքների վերադարձը սոսկ բանակցային հռետորաբանություն է և որեւէ առնչություն չունի իրականության հետ

Դեկտեմբեր 5, 2016թ. 12:44

ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ  հռետորաբանության մեջ, որ ընտրել են հայ դիվանագետները, կան բազմաթիվ բացթողումներ. լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, հավելելով.

«Հայկական կողմը որեւէ անգամ չբարձրացրեց ադրբեջանահայերի խնդիրը, Նախիջեւանի հարցը։ Հայկական կողմը նաեւ առհասարակ չի խոսում ԼՂ հարցը իրավական հիմքերի վրա քննարկելու մասին»։

Մանասյանի դիտարկմամբ, տարածքների վերադարձը սոսկ բանակցային հռետորաբանություն է, որը որեւէ առնչություն չունի իրականության հետ։ «Արդեն 25 տարի այս հարցը քննարկվում է: Կողմերը բանակցությունների ընթացքում  ընտրել են 3 լեզվական մոտեցում. Ադրբեջանն ընտրել է ռազմաշունչ հայտարարությունները, հայկական կոմն ընտրել է առավել փափուկ հռետորաբանություն, իսկ Ստեփանակերտն ասում է՝ տվողը դուք չեք, որ տաք: Իրականում, եթե անգամ մենք ուզենանք տալ, հնարավոր է, որ մեզ թույլ չտան, քանի-որ այստեղ կան շատ ավելի մեծ խաղացողներ»,-ասաց քաղաքագետը:

«Տարածքների վերադարձման ձեւակերպումն արդեն իսկ նշանակում է, որ տարածքներն իրենցն է, նման ձեւակերպմամբ մենք մեզ զավթիչի դեր ենք վերապահել»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն