Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքիայի մասնատումը մի քանի տարվա հարց է

Նոյեմբեր 30, 2016թ. 16:37

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջապես պաշտոնապես հայտարարեց, որ Սիրիա ներխուժելու հիմնական նպատակը Բաշար Ասադին տապալելն է: Էրդողանը նույնիսկ չխուսափեց ասել՝ առանձնապես ուշադրություն չի դարձնում միջազգային հանրության հորդորներին, պահանջներին, ավելին՝ վստահ է՝ Ասադի “տեռորիստական ռեժիմի պահպանմանը աջակցում է Ռուսաստանը, հետևաբար պետք է պայքարել նաև նրանց դեմ”:

Ի՞նչ է ստացվում,
1. մի կողմից Թուրքիան սիրախաղ է անում Ռուսաստանի հետ, մյուս կողմից փաստացի պատերազմում ռուսների հովանավորյալների և, ինչու չէ, նաև ռուսների դեմ,
2. մի կողմից գրողի ծոցն ուղարկում ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, մյուս կողմից շարունակում Թուրքիայի տարածքում տեղ տալ ու ընդլայնել ՆԱՏՕ-ի զորքերի մասշտաբները,
3. մի կողմից քրդերին հաշտության ու խաղաղության կոչ է անում, մյուս կողմից Արևմտյան Հայաստանի տարածքում սանձազերծում քրդական կոտորածներ,
4. եվ վերջապես, միաժամանակ բանակը կռվի է տանում մի քանի ուղղություններով, բայց միաժամանակ բանակի հիմքերը ներսից քանդում՝ գեներալներին ու բարձրագույն սպայական կազմին գլխատելով:

Հետևաբար, շարունակում եմ կրկնել՝ մենք կանգնած են Թուրքիայի քայքայման պատմական ժամանակաշրջանում, մի քանի տարվա հարց է Թուրքիա պետության մասնատումը, ինչը նախօրոք գծված սցենար է գերտերությունների կողմից (ինչպես դա արեցին Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի դեպքում):

Մենք ավելի քան երբևէ դեր ունենք, և կրավորական կեցվածքի փոխարեն պետք է ժամ առաջ աշխատել, իսկ աշխատանք շատ կա անելու: Այսօր դեռևս Էրդողանը ձեռնտու է մեզ, և որքան երկար նա մնա ղեկին, այնքան լավ հայկական կողմի համար, եթե, իհարկե, մենք բարեհաճենք գործ անել:

ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն