Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Քանի՞ ձեռնարկություններ ունի Դոնալդ Թրամփն Ադրբեջանում

Նոյեմբեր 28, 2016թ. 23:59
Գագիկ Համբարյան

Ամերիկյան ԶԼՄ-ները շարունակում են կանխատեսումներ անել, թե ինչ կարող է պատահել հունվարի 20-ից հետո,երբ իշխանությունն անցնի Դ.Թրամփին…ԶԼՄ-ների կածիքով Թրամփին դժվար կլինի իր սեփական շահերը տարանջատել երկրի շահերից և տեղի կունենա բախում՝նախագահ Դ.Թրամփի և գործարար Դ.Թրամփի միջև…Այսպիսով նորընտիր նախագահը ստիպված կլինի ղեկավարել երկու կայսրություններ՝իր սեփականը և ԱՄՆ-ն…
Ամերիկյան The Washington Post- ը հաղորդում է,որ Դ.Թրամփն ԱՄՆ-ից դուրս ունի 113 միջազգային ձեռնարկություններ 18 երկրներում…Ամենաշատ ձեռնարկությունները Թրամփն ունի Հնդկաստանում՝16-ը…Հաջորդիվ գալիս են ՄԱԷ-ն 13, Կանադան՝12, Չինաստանը՝9, Ինդոնեզիայում, Պանամայում և Սաուդյան Արաբիայում՝ 8-ական, Շոտլանդիայում՝ 7, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ՝5, Քաթարում, Իսրայելում, Բրազիլիայում, Իռլանդիայում՝ 4-ական, 2-ական՝ ՀԱՀ-ում, Ֆրանսիայի գաղութներում, Ուրուգվայում և Թուրքիայում, Բերմուդյան կղզիներում՝1…


Ամերիկյան ԶԼՄ-ները արդեն մանրամասներ են հաղորդում, թե ինչպես է Դ.Թրամփն իր նախագահ ընտրվելն օգտագործում անձնական շահերի համար… Օրինակ, երբ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին զանգահարել է, որ շնորհավորի Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ, վերջինս խնդրել է Արգետնինայի նախագահին հեշտացնել թույլտվության տրամադրման գործընթացն իր նախագծին, որն իրականացվում է Բուենոս Այրեսում… Թրամփի դուստրը՝Իվանկան, վերջերս ներկա էր նաև Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ հանդիպմանը… Ամերիկյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Թրամփն իրականացնում է բիզնես ծրագրեր Ճապոնիայում և Իվանկան պատահական չէ, որ գտնվել է այդ հադիպմանը…


Սակայն մեզ ավելի հետաքրքիր է Ադրբեջանի և Թրամփի “փոխհարաբերությունները”, քանի որ մինչ այժմ բոլորս գիտեիք Թրամփի և Բաքվի համատեղ ՄԵԿ ծրագրի մասին՝ Trump International Hotel & Tower Baku-ի, որից Թրամփը տարեկան վաստակում է 2-2,5 միլիոն դոլլար… Բաքվի բռնապետի և Թրամփի ընտանիքի միջև միջնորդ է հանդիսանում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին՝ Անար Մամեդովը,ով հիմնականում բնակվում է ԱՄՆ-ում և այնտեղ է “լվանում” ոչ միայն իր հոր,այլև Ալիևների ընտանիքի միլիարդները… Անար Մամեդովը նաև ԱՄՆ-ում զբաղվում է Ադրբեջանի լոբբիզմով և աչքի է ընկնում բավական ակտիվ հակահայ գործունեությամբ…Նա հպարտանում է իր մտերմությամբ Թրամփի դստեր՝Իվանկայի հետ,ով հիմա զբաղվում է Դոնալդ Թրամփի բիզնես-կայսրության գործերով… Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև տեղեկատվական արտահոսք են կազմակերպել, ըստ որի Անարը հրավիրված է Դ.Թրամփի երդմնակալությանը…


Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ում քարոզարշավի ժամանակ Հանրապետական կուսակցության թեկնածու Դ.Թրամփը փորձելով թաքցնել իր և բռնապետական Ադրբեջանի միջև կապը հրահանգել էր իր ընկերության պաշտոնական էջից (trump.com) հեռացնել “Trump International Hotel & Tower Baku” պրոեկտի մասին տեղեկությունը…


Հետաքրքիր է, թե որո՞նք են մյուս 4 ձեռնարկությունները, որոնց մասին ակնարկում է The Washington Post- ը, սակայն ոչ ոք դրանց մասին ԴԵՌ չգիտի…Պարզվում է Թրամփ-Ալիև կապն ավելի “խորն” է, քան եզրակացնում էինք…

Գագիկ Համբարյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն