Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Շքեղ ձմեռնամուտ՝ սառույցի արքաների մասնակցությամբ

Նոյեմբեր 28, 2016թ. 20:27

Նոյեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հայ հանդիսատեսի և սառույցի արքաների հանդիպումը՝ Եվգենի Պլյուշչենկոյի  գլխավորությամբ։ Forpostart Production ընկերության (տնօրեն Զառա Մխեյան) նախաձեռնությամբ  իրականացավ  KING ON ICE PREZENT- FASHION ON ICE փառահեղ  շոու ծրագիրը (պրոդյուսեր՝ Արի Զախարյան, բեմադրիչ՝ Էմիլ Կարատ)։

Սառույցի արքաների այս շոու ծրագիրը մշակվել և իրականացվել է հատուկ հայ հանդիսատեսի համար։ Այն բավականին հագեցած էր և բազմաժանր։ Կենդանի երաժշտություն և երգեցողություն, գեղասահքի սքանչելի բեմադրություններ՝ համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդների մասնակցությամբ`  այս ամենը համեմված նորաձևության ցուցադրությամբ։ Ներկայացվեցին հայ երիտասարդ մոդելավորողների հավաքածուները։  Սառույցի արքաներին էին միացել ջազի ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան իր Միրայֆ խմբով, Իվետա  Մուկուչյանը, Սոնան, Քսենոնան, Ալյոնա Վասիլևան, վիրտոուզ ջութակահար Էդգար Հակոբյանը։

Էլ ինչ շոու՝ առանց անակնկալի, որի հեղինակաները Եվգենի Պլյուշչենկոն և Էդգար Հակոբյանն էին: Սարիկ Անդրեասյանի <<Երկրաշարժ>> ֆիլմի երաժշտության ներքո նրանք իրականացրին մի հուզիչ բեմադրություն, ներբող՝ նվիրված կյանքի շարունակականությանը։

Հայ հանդիսատեսի համար սա մի շքեղ ձմեռնամուտ էր, որն անկասկած դատապարտված է դառնալ ավանդական։

 

Մարինե Ղարախանյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն