Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Պարոն վարչապետ, խնդրում եմ ձեռնամուխ եղեք սպայական կազմի սոցիալական խնդիրների լուծմանը

Հոկտեմբեր 7, 2016թ. 00:16

Նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին

Հարգելի պարոն Կարապետյան,  այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմը չնայած գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, այնուամենայնիվ մեր սպաների սոցիալական վիճակը բարելավման կարիք ունի։
Ներկայումս բազմաթիվ երկրների զինված ուժերում՝ ինչպիսիք են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իսպանիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Թուրքիան եւ այլ շատ ու շատ երկրների զինված ուժերի համակարգում կամավորության հիմունքներով պետականորեն գործում են հասարակական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակը սպայական կազմի սոցիալական վիճակի բարելավումն է։ Այդպիսի կազմակերպություններ գործել են դեռեւս 1898 թվականից, սակայն լայն տարածում է ստացել 2-րդ համաշխարհային պատերազմից հետո։ Իսկ Եվրամիությունը խրախուսում է այդ քայլը, նույնիսկ պահանջ է ներկայացնում, որպեսզի ոչ մի երկրում չխոչընդոտեն այդպիսի կազմակերպությունների ստեղծմանը։
Ուստի ելնելով այն հանգամանքից, որ Եվրամիությունը խրախուսում է այդպիսի կազմակերպությունների ստեղծմանը, առաջարկում եմ, ընդառաջել, որ մեր երկրի ուժերում եւս ստեղծվի <<Սպայական փոխօգնության միություն>> անվանումով կազմակերպություն, որտեղ կամավորության հիմունքներով ընդգրկվեն նաեւ ենթասպաները։ Այդ կազմակերպության գործունեության շնորհիվ կբարելավվի զինծառայողների սոցիալական վիճակը, այլեւ զգալիորեն կթեթեւացնի պետության, հատկապես Պաշտպանության նախարարության հոգսերը։ Միության անդամների ամսավճարը լինելու է ինչպես այլ երկրներում կամավորության հիմունքներով եւ Սպայական փոխօգնության միության բանկային հաշվին մասնակիցները փոխանցելու են աշխատավարձի 1 %-ը, իսկ թե ով կլինի Միության ղեկավարը, ինձ այնքան էլ չի մտահոգում, կարեւորն այն է, որ նա լինի հարգված եւ ազնիվ անձնավորություն։
Միության հիմնական գործունեությունը պետք է լինի, այն որ իր ֆինանսական պաշարների հաշվին ծովափնյա երկրների տարածքում ձեռք բերի սեփական հանգստյան տներ՝ զինծառայողների հանգիստը անցկացնելու համար, Հայաստանում ձեռք բերի հողատարածքներ եւ գյուղմթերքներով կապահովի Պաշտպանության նախարարությանը, կստեղծի բանկային համակարգ եւ մատչելի տոկոսներով վարկեր կտրամադրի Միության անդամներին։ ՍՓՄ-ն գործելու է որպես հասարակական կազմակերպություն ՊՆ համակարգից դուրս, համաձայն իր կանոնադրության պահանջներին, սակայն լինելու է սերտ կապերի մեջ Պաշտպանության նախարարության հետ։
Հարգելի պարոն Կարապետյան, ճիշտ է, այսօր քաղաքական իրավիճակը փոքր-ինչ լարված է, այնուամենայնիվ խնդրում եմ, որ Դուք քննարկեք եւ Ազգային Ժողովին ու Պաշտպանության նախարարության ղեկավարությանը հանձնարարեք, որպեսզի ձեռնամուխ լինեն Զինված ուժերի բարեփոխումների՝ սպայական կազմի սոցիալական խնդիրները կարգավորելու համար։

Հույսով, հարգանքներով եւ
պատասխանի ակնկալիքներով՝
Էֆրիկ Ավետիսյան-իրավաբան

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն