Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

«Եվրոպական անիմացիոն մրցանակաբաշխությունը» ցանկանում է պարգևատրել անիմացիոն արդյունաբերության լավագույն մասնագետներին

Հոկտեմբեր 31, 2016թ. 14:53
animacion

«Եվրոպական անիմացիոն մրցանակաբաշխությունը» կամ European Animation Award-ը՝ EAA-ն, լինելով կարևոր իրադարձություն շուրջ 40 երկրներում, ցանկանում է պարգևատրել անիմացիոն արդյունաբերության լավագույն մասնագետներին՝ եվրոպական պրոդյուսերներին, մատակարարներին, հեղինակներին և ռեժիսորներին, որոնք ունեն բազմաթիվ հնարավորություններ հանդիպելում միմյանց՝ Cartoon movie, Cartoon Forum, Annecy International Animated Film Festival և այլ միջոցառումների շրջանակներում, սակայն, ըստ EAA-հիմնադիրների, ոլորտում բացակայում է մի ընտանեկան տոնակատարություն, որն իրար գլխի կհավաքի բոլոր հեղինակներին և տեխնիկական մասնագետներն։ Ֆրանսիացի կինոպրոդյուսեր Դիդիե Բրունեն օգտվել է տոնական եվրոպական օր ստեղծելու գաղափարը` «եվրոպական անիմացիայի հպարտությունը» ամեն տարի նշելու նպատակով։ Անդրանիկ արարողությունը տեղի կունենա 2017 թվականին՝ եվրոպական մասնագետների հմտությունները գնահատելու նպատակով։ Հաղթողները քվերարկվելու են EAA անդամների կողմից, որոնք էլ ներկայացնում են եվրոպական մասնագետների տեսլականը: Սիրով հայտնում ենք, որ ՌեԱնիմանիա միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի թվով 8-րդ բացման արարողության ընթացքում (որը տեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին, «Մոսկվա» կինոթատրոնում), EAA-ի խորհրդի անդամ և քարտուղար Ժան-Պոլ Կոման հայտարարեց, որ EAA-ում Հայաստանի դեսպան է նշանակվել ՌեԱնիմանիայի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին։

Այս օրերին՝ փառատոնի իշրջանակներում EAA-ը կներկայացնի խորհրդի անդամ և քարտուղար Ժան-Պոլ Կոման, ով բացի նրանից որ EAA-ի խորհրդի անդամ է և քարտուղար, նաև հեռուստա և կինոպրոդյուսեր է, բազմաթիվ փառատոնների խորհրադատու և փորձագետ, հանատեղությամբ նաև աուդիո-վիզուալ մասնագետ: European Animation Awards-ի մասին ավելին իմանալու համար միացեք ինֆո-սեսսիային և վարպետության դասին Միրզոյան գրադարանում նոյեմբերի 1-ին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն