Գլխավոր » Society, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Կրթություն

ԱՅԼԿԵՐՊԻԿ. խաղում ենք հայերեն` երեխաների հետ

Հոկտեմբեր 27, 2016թ. 16:48
aylakerpik

«Այլ կերպ» և «Մի շնչով» հայկական ու հայատառ սիրված ինտելեկտուալ խաղերի հեղինակները ներկայացնում են թիմային մանկական խաղ՝ «ԱՅԼԵԿՐՊԻԿ»՝ նախատեսված երկու տարբեր տարիքային խմբերի համար:

Այս առիթով ԱՅԼԿԵՐՊ ընկերությունը, Բուկինիստ գրախանութի հետ համատեղ կազմակերպում են խաղի շնորհանդեսը, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը 15։00,  Դալմա Գարդեն Մոլի Կանաչ  գոտում։

Խրախուսվում է 4-ից 14 տարեկան երեխաների ներկայությունը:

Շնորհանդեսի շրջանակում կանցկացվի խաղի առաջին մրցաշարը 4-ից 7 և 8-ից 14 տարեկան երեխաների միջև: Միջոցառման փոքրիկ մասնակիցներին սպասվում են անակնկալ նվերներ:

 Ինչ է «Այլկերպիկ»-ը

Երեխաներին հասանելի ժամանցի ինքնատիպ միջոց՝ գունեղ, վառ ու  նկարազարդ բովանդակությամբ:

«Այլկերպիկ»-ն իր բնույթով ու բովանդակությամբ ոչ միայն ժամանցային է, այլև ուսուցողական: Այն կլանում է երեխաներին և ողջ ընթացքում մտավոր ակտիվություն է ապահովում: Մասնակիցները ենթագիտակցորեն յուրացնում են մի շարք հմտություններ, այդ թվում՝ տրամաբանություն, երևակայություն, այն խթանում է հաղորդակցման ունակությունները, զարգացնում բանավոր խոսքը, մտքի ճկունությունը և մարզում հիշողությունը:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Կրթություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն