- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Բոյկոտողները պատասխանը կտան վանաձորցիներին

Հարցազրույց ՀՀԿ ԱԺ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ

– Մինչ ՏԻՄ ընտրությունները իշխանությունը հաճախ էր ասում, թե շահագրգռված է, որ դրանք լինեն արդար, թափանցիկ, և հնարավորություն լինի մարզերում առավել արդյունավետ համագործակցել ընդդիմադիր դաշտի հետ: Մինչդեռ այսօր հետընտրական կրքերը շիկացած են թե Գյումրիում, թե Վանաձորում, ընդդիմությունը և’ բողոքում է, և’ բոյկոտում: Ինչո՞ւ ձեր հույսերը չարդարացան:
-Հետընտրական լարվածութփյունը վկայում է այն մասին, որ մեզանում կրկնվում է նույն երրույթը, երբ ընտրություններում պարտված ուժերը չեն ուզում հաշտվել իրենց պարտության հետ ու սեփական սխալները վերլուծելու փոխարեն սկսում են մեղավորներ փնտրել: Քանի դեռ ընդդիմության մոտ իշխողը այս մտածողությունն է, բնականաբար, նրանք հետընտրական փուլում և’ կաղմկեն, և’ կբողոքեն ու կբոյկոտեն:
Նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մենք մշտապես ցավով ենք արձանագրել, որ ունեք ընդամենը կուծք ծեծող, հայհոյախոս ընդդիմություն, որը չունենալով թեկնածուներ չի կարողանում մասնակցել տեղական մարմինների ձևավորմանը և իր քաղաքական պասիվությամբ հեշտացնում է իշխանության գործը: Մենք միշտ ասել ենք, որ իշխանության համար կայացած ընդդիմադիր դաշտի, ուժերի գոյությունը շատ կարևոր է: Այդ նպատակով իշխանությունը գնաց օրենսդրական դաշտի փոփոխման ճանապարհով, արդյունքում Վանաձորի ու Գյումրիի ՏԻՄ ընտրություններում առաջին անգամ գործարկվեց նոր մոդել, որը լուրջ քայլ էր դեպի ժողովրդավարություն, ընդդմադիր դաշտի, քաղհասարակության կայացման հարցում: Հետևանաքը եղավ այն, որ Գյումրիի և Վանաձորի ընտրություններին մասնակցեցին մեկ տասնյակ քաղաքական ուժեր:
Ու չնայած ըհնդդիմադիր դաշտն ակտիվացնելուն ուղղված մեր ջանքերին, ՏԻՄ ընտրությունները դարձյալ փաստեցին, որ ընդդիմադիր կուսակցությունները չունեն անհրաժեշտ քաղաքական ռեսուրս, չունեն գաղափարի համար անդամակցած անձինք: Դրա համար էլ մասնավորաբար Վանաձորի ընդդիադիրների շուրջ չհամախմբվեցին գաղափարկիցներ, նրանց ցուցակներում չկան այդպիսիք: Եվ գլխաքանակ ապահովելու համար ընդդիմությունն ուղակի մարդաորս սկսեց: Փորձեցին հեղինակավոր մարդկանց ընդգրկել իրենց ցուցակներում, որ կարողանան ձայներ հավաքել: Եվ ցուցակներում հայտնվեցին մարդիկ, որոնք գաղափարական առումով երբևէ չեն հարել տվյալ կուսակցությանը: Հետևանքը եղավ այն, ինչ ունենք այսօր: Սրա պատճառը նաև այն է, որ ընդդիմությունը մարզերում չունի ձևավորված քաղաքական լուրջ կառույցներ: Մինչդեռ ՀՀԿ-ում նման երևույթ չկա, մեր ավագանու ցուցակներում ընդգրկվածները քաղաքական հստակ դիրքորոշում ունեցող մարդիկ են, նրանք մեր գաղափարակիրներ են, որոնք արդեն տարիներ շարունակ մեր կողքին են:
Գյումրիի պարագայում կա պարզ թվաբանություն, կարծում եմ ընդդիմադիրների մեջ կլինեն մաթեմատիկներ, որոնք կկարողանան այդ պարզ հաշվարկը կատարել, որը ընտրական օրենքի պահանջ է: Իսկ օրենքը խորհրդարանն է ընդունել, որին նաև ընդդիմություն է կողմ քվեարկել: Գյուրիում ՀՀԿ-նն ստացավ 34,5 ձայն և բոնուսային համակարգի կիրառմամաբ հաղթահարեց շեմը: Սխալ հաշվարկի մասին խոսք անգամ չի կարող լինել, ու բողոքարկումն անհասկանալի է: Եթե նրանք ուզում են քաղաքական շոու սարքել, դատարանում ևս մեկ անգամ խոսել իրենց արմատական ընդդիմություն լինելու մասին, իշխանությանը քննադատել ուզածի չափ, սա արդեն այլ խնդիր է:
Դառնամ Վանաձորին, ուր տեղի ունեցավ աննախադեպ երևույթ: Եթե ընդդմությունը կարողանար նախընտրական դաշինք կազմել, ապա այլ իրավիճակ կստեղծեր, դա կնշանակեր, որ մարդիկ գաղափարական հենքի վրա են միավորվել, պատրաստվում են լուրջ պայքարի: Բայց դա նրանց չհաջողվեց: Փոխարենը, ընդդիմադիրները սկսեցին մեկմեկու հասցեին լուտանքներ թափել, ու ժողովրդին ապացուցել, թե ո՞վ է ամենաիրական ընդդիմությունը: ՀՀԿ-ն ամբողջ նախընտրական շրջանում գտնվեց հաշտեցնողի դերում:
Ավագանու նիստում ևս ընդդիմությունը փորձեց խառնաշփոթ ստեղծել, օրենքին հակասող պահանջ դնելով ամեն ինչ անում էին, որ ընտրությունը չեղյալ հայտարարվի: ՉհաջողեցինԼ Իսկ հիմա բոյկոտել են ուզում ավագանու նիստերը: Ի՞նչ է նշանակում բոյկոտել քաղաքի աշխատանքները, պետք է գիտակցեն, որ այդ քայլով վնասելու են Վանաձորին ու վանաձորցուն:
«Լուսավոր Հայաստան»-ի նախագահ Էդմոն Մարուքյանի սցենարն է` բոյկոտով հայտնաբերել թաքնված դավաճաններին, որոնք դեմ գնալով եռյակի հուշագրին, կողմ քվեարկեցին ՀՀԿ թեկնածուի օգտին: Սա թերևս ընդդիմության համար նաև շահեկան տարբերակ է` իրավիճակը պահել լարված մինչև գարուն, մինչև խորհրդարանական ընտրություններ:
-Եթե դա իրենց շահերից է բխում ապա այն դեմ եմ մեր ժողովրդի շահերին ու վանաձորցիները ոտքի կկանգնենն և թույլ չեն տա, որ ընդդմությունը նման քայլերով վնասի քաղաքային խնդիրների լուծումը: Պատկերոցնո՞ւմ եք, ի՞նչ կարող է լինել, եթե քաղաքի բյուջեն չընդունվի. իրենք իրենց դեմ են հանելու ժողովրդին:
Քաղաքական դաշտում նոր հայտ ներկայացրած ուժն իրավունք չունի իր անձնական նպատակների համար վնասել մի ողջ քաղաքի գործունեությունը: Ի՞նչ է նշանակում բոյկատել ավագանու նիստերը` դավաճաններին հայտաբերելու համար: Սա գուցե իրենց հարցեր լուծելու համար է, բայց չի բխում քաղաքի շահերից, սա նշանակում է Հանրապետության երրորդ քաղաքի ավագանու բնականոն աշխատանքի ձախողում, նշանակում է անձնական, նեղ կուսակցական շահերը ժողովրդի շահերից վեր դասել: Իսկ դրա համար պատասխանատու են լինելու մեր ժողովրդի առաջ:
Բացի այդ, եթե ընդդիմադիր ուժերի ղեկավարները շարունակեն իրենց մեջ դավաճաններ փնտրելու համար բոյկոտել, կարծում եմ ավագանու այն անդամները, որոնք ի շահ իրենց քաղաքի աշխատելու համար են ընդգրկվել նրանց ցուցակներում` համապատասխան հետևության կանեն ու կկայացենեն հստակ որոշում:
Ի՞նչ եք ակնարկում, հնարավոր է դո՞ւրս գան ընդդիմադիր խմբակցությունից:
-Դա, իհարկե, իրենց որոշելիքն է, բայց ինչո՞ւ ոչ, նաև դա կարող է լինել: Ի վերջո, եթե մարդիկ գիտակցեն, որ բոյկոտելով ծառայում են ընդդիմադիր ուժի ամբիցիաներին, նաև կգիտակցեն, որ դրանով վնասում են իրենց քաղաքի շահերին ու իրենց որոշումը կկայացնեն:
Մենք դեռ նախընտրական փուլում կոչ էինք անում ընտրությունների ավարատից հետո թշնամիներ չփնտրել ու զբաղվել ոչ թե հաղթող կողմին քննադատելով, այլ ունենալ սեփական սխալները տեսելու ունակությունն:
Հարգելի ընդդիմադիրներ, մի քիչ էլ ինքնաքննադատ եղեք, որ հաջորդ ընտրությունների ժամանակ նույն սխալները չանեք, կարողանաք կազմել ցուցակներ, որոնցում կընդգրկվեն գաղափարական, քաղաքական մարդիկ: Հակառակ դեպքում անվերջ ձախողվելու եք, դրանով խանգարելով ընդդիմադիր դաշտի կայացմանը: Ես բազմից եմ ասել, չկայացած ընդիմադիր դաշտը ամենամեծ վնասն է բերում իշխանությանը:
Նաև կոչ եմ անում բոյլոտեղներին` մի վնասեք մեր քաղաքի զարգացմանը, մի խոչընդոտեք ավագանու աշխատանքները` բոյկոտելով նիստերը:
Ընդդիմադիր եռյակի քաղաքական ղեկավարները վերևում ինչ-որ պայմանավորվածության եկան ու ինչ-որ հուշագիր ստորագրեցին, բայց դա ամենևին էլ գաղափարի շուրջ չէր: Ավագանու անդամները ընտրությունից առաջ որևէ պարտավորվածություն չեն ունեցել նման հուշագիր ստորագրելու համար, բայց վերջին պահին եռյակի քաղաքական վերնախավը հուշագիր է ստորագրում ու ավագանու անդամների ստիպում ձայն տալ ՙԼուսավոր Հայաստան՚-ի ցուցակը գլխավորող անձին: Բայց նրանց հարցրել ե՞ն` համաձայն ե՞ն, որ այդ մարդը լինի քաղաքապետ: Իհարկե, չեն հարցել, ու հիմա ի՞նչ դավաճաններ են փնտրում:
Նրանք ովքեր կշարունակեն գնալ բոյկոտի ճանապարհով ու խաթարել ավագանու աշխատանքները պատասխանը կտան լոռեցիներն ու վանաձորցիներին:
-Ընդդիմադիր եռյակն իր պարտությունը համարեց ՀՀԿ-ի կողմից գործադրված ճնշման հետևանք: Ի՞նչ կասեք այս մասին:
– Նման հայտարարություն անողները պարտավոր են բերել կոնկրետ օրինակներ: Ո՞ւր են փաստերը, չկան: Թող չմոռանան, որ ՀՀԿ-ն Վանաձորում հարգանք վայելող ուժ է, ունի իր կայացած կառույցը: 37,6 տոկոս ձայն հավաքած քաղաքական ուժը չի կարող զիջել ինչ-որ, ժողովրդի խոսքով ասած` թքած-կպցրած հուշագրի, ու չի կարող թույլ տալ, որ 10 կամ 5, 6 ձայն ստացածները իրենց կամքը թելադրեն և խանգարեն քաղաքի աշխատանքը:
-Դուք ներկա էիք Վանաձորի ավագանու ՙպատմական՚ քվեարկությանը, այն մի պահ դարձավ անկառավարելի` շնորհիվ Մարության-Բիշարյան զույգի ակտիվության: Իսկ ձեր ներկայությունը երկու կերպ մեկնաբանվեց` Բաղդասարյանն իր ծանրակշիռ ներկայությամբ կարողացավ հանդարտեցնել լարվածությունը, մյուս կողմից ցեխ շպրտելու տարբերակը շրջանառվեց, թե դուք միջամտել եք և ուղղորդել: Ի՞նչ է իրականում կատարվել:
-Դա Վանաձորի ավագանու նիստն էր ու ՀՀԿ-ն բոլովին անհրաժեշտություն չուներ իր պատգամավորներով ներկա գտնվել, առավել ևս միջամտել նիստին: Մենք վստահ էինք և’ մեր ավագանու, և’ քաղաքապետի մեր թեկնածուի վրա:
Տանը նստած օնլայն տարբերակով ես հետևում էի նիստին, ու նկատեցի, որ ոմանք իրենց ակտիվ ներկայությամբ լարել են մթնոլորտը` փորձելով հանձնաժողովին թելադրել իրենց կամքը: Նրանք մոռացել էին, որ լոռեցուն հեշտ չէ ուղղորդել: Նաև նկատեցի, որ ուզում են շանտաժի դիմել, խախտումներ արձանագրել ու գործը մտցնել դատարան:
Եռյակի ղեկավարներն իրենց ակտիվ պահվածքով առաջին հերթին ստվերեցին իրենց ավագանու անդամներին` ՙգյադեք էս կողմ գնացեք, գյադեք էն կողմ անցեք՚ տարբերակով: Այսինքն` վստահ չէին իրենց ավագանու անդամների, քաղաքապետի թեկնածուի վրա, ու իրենք էին դարձել հարցեր լուծողը: Եթե հանկարծ իրենց թեկնածուն ընտրվեր քաղաքապետ իրենք էի՞ն նրա փոխարեն որոշումներ կայացնելու:
Ինչևէ, կռահելով, որ ընդդիմադիր եռյակը նման նպատակներ ունի, անկեղծ ասած` լոռեցու թասիբս թույլ չտվեց, որ մնամ տանը, մանավանդ երբ տեսա այդ անկառավարելի վիճակը, որոշեցի ինքս գնալ: Դահլիճ մտնելուն պես տիրեց լռություն. նախ, հանձնաժողովի նախագահին ասացի` խնդրում եմ, կատարեք ձեր լիազորությունները, հետո Էդմոն Մարությանին ու Հեղինե Բիշարյանին, նաև ԲՀԿ պատգամավոր Արմեն Ավետիսյանին խնդրեցի միասին նստել դալիճի վերջում, նրանց ընդամենն ասել եմ, որ մեր խորհրդարանի հեղինակությունը պետք է բարձր պահենք, չխոչընդոտենք ու չմիջամտենք, ձեռնպահ մնանք մեր կամքը ավագանուն թելադրելուց: Որևէ այլ բառ չենք փոխանակել: Ի պատիվ իրենց, մեր ընդդիմադիր գործընկերներն ընդառաջ գնացին իմ խնդրանքին: Եվ հանգիստ պայմաներում շարունակվել են ընտրությունները: Որևէ մեկի հետ չեմ խոսել, որ հանկարծ այլ կասկածներ չլինեն: Ես ինչպե՞ս կարող էի ինձ թույլ տալ Մամիկոն Ասլանյանի փոխարեն հանդես գալ կամ մեր ավագանու անդամներից որևէ մեկին ինչ-որ բան ասել: Իսկ քվերկությունից հետո հեռացել եմ` ընդդիմադիր գործընկերներիս հրավիրելով սուրճի: Սա է եղել իմ ներկայությունը ավագանու նիստին: Միջամտության մասին խոսք չի կարող լինել:
-Պարոն Բաղդասարյան, անդրադառնանք նաև Վիկտոր Դալլաքյանի քայլին. 4 տարի նա աշխատել է կարևոր պետական պաշտոններում, ու պարզվեց, որ, իր իսկ խոսքով` քարեր է հավաքել, դրանք հարմար պահին նետելու համար: Ի՞նչ երևույթի հետ գործ ունենք` քաղաքական դրդապատճառների՞, թե անձնական վրեժխնդրության, ամբիցիաների հետ:
– Ես իմ ամբողջ կյանքում ատել եմ ինքնասիրահարված մարդկանց: Կատարվածը նման է նրան, որ մարդը մտնում է մի ընտանիք, ինչը տվյալ դեպքում իր կուսակցությունն էր, իր աշխատավայրը, ու սկսում այն քայքայել: Սա ինձ համար անընդունելի, մերժելի ոճ է: Անընդունելի է նաև իմ շրջապատին համար: Դրա համար ես անգամ գնահատական տալ չեմ ուզում: Ցավում եմ, որ քաղաքական դաշտում գործունեություն ծավալած մարդը կարող է տարիներ շարունակ գտնվել իշխանության մեջ, օգտվել բոլոր հնարավորություններից, ու մտածել քարեր հավաքելու հետո դրանք շպրտելու մասին: Սա քաղաքական երևույթ չէ, սա անձնական ամբիցիրաներ են, ուրիշ ոչինչ: Եթե նա 4 տարի առաջ տար հրաժարական ու ասեր, որ չի կարողանում անել այն, ինչ ինքն է ցանկանում, դա կլինե ազնիվ քայլ:
Նա մեկ անգամ էլ է դուրս եկել ՀՀԿ-ից, հետո նորից մտել է, թերևս ԱԺ պատգամավոր դառնալու նպատակով: Խորհրդարանում էլ ստանձնել է պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, կարող ենք չէ՞ ասել, որ նպատակը եղել է պաշտոն ունենալը: Հիմա էլ նույնը կրկնվում է, մարդը դուրս է եկել, թերևս, ինչ-ինչ շահերով դրդված: Թող մեր ժողովուրդը նրա վարքագծին տա իր գնահատականը. ընտությունները սարերի հետրում չեն:
Մեզանում ամենից հեշտ բանը համակարգից դուրս գալն ու ընդդիմադիր կեցվածք ընդունելն է, դրանով խուսափելով պատասխանատվությունից: Դալլաքյանը զբաղեցրել է կարևոր պաշտոններ, բայց արդյոք ամբիցիաները նրան թո՞ւյլ են տվել արդյունավետ աշխատել, ուրեմն , ո՞ւր մնաց պատասխանատվության հարցը:
-Մենք ասում ենք, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է պատասխանատու լինի իր չարածների, իր ձախողումների համար: Ստացվում է լինելով այդ կարևոր պաշտոններին նա արդյունավետ գործ անելու փոխարեն զբաղվել է ՙքարեր հավաքելով՚: Հետևաբար, անգործության համար, համաձայն եմ, նաև պատասախանատվության խնդիրն է առաջանում:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ