Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

«ՌեԱնիմանիան» անիմացիոն կրթաթոշակի համար մրցույթ է հայտարարել

Հոկտեմբեր 6, 2016թ. 18:49
reanimania

 

 

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը ուրախ է հայտարարել, որ «ՔԱՍՍարտ փրոդաքշնի» և Անգուլեմի (Ֆրանսիա) անիմացիոն դպրոցի (EMCA – École des Métiers du Cinéma d’Animation) համագործակցության արդյունքում այս տարի 2 կրթաթոշակ է սահմանվել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար։
Առաջին կրթաթոշակը հնարավորություն է տալիս 2017թ. հունվարին 1 ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա, CG 2D, 3D, stop motion, cut animation և այլ անիմացիոն հմտություններ։ Հայաստանյան մասնակիցը կմիանա մի խումբ երիտասարդ անիմատորների, որպեսզի 1 րոպե տևողությամբ անիմացիոն ֆիլմ ստեղծի. դասընթացը վարող մասնագետների վերահսկողությամբ որևէ թիմի միանալու կամ ինքնուրույն աշխատելու ընտրությունը մնում է երիտասարդի հայեցողությանը։
Երկրորդ կրթաթոշակը հնարավորություն է տալիս 2017թ. մայիս և հունիս ամսիներին 1,5 ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա։
«ՌեԱնիմանիա» երիտասարդ անիմատորների վերապատրաստման դասընթացի կրթաթոշակին կարող են դիմել 18-26 տարեկան բոլոր ցանկացողները՝ լրացնելով դիմում-հայտը հետևյալ հղումով՝ http://www.reanimania.com/reanimania-animation-scholarship/։
Կրթաթոշակին կարող են դիմել և ուսման մեկնել բացառապես ՀՀ քաղաքացիներ՝ միայն «ՌեԱնիմանիա» փառատոնի միջոցով ու երաշխավորությամբ։ Ընտրված մասնակիցները պետք է ունենան իրենց անձնական համակարգիչները, իսկ դասընթացի համար անհրաժեշտ մյուս բոլոր պարագաները կտրամադրի Անգուլեմի անիմացիոն դպրոցը։ Բացի այդ, մասնակիցները պարտավորվում են հոգալ միայն իրենց մուտքի արտոնագրի և կեցության ծախսը։
Դիմումները կընդունվեն Սեպտեմբերի 28-ից Հոկտեմբերի 25-ը ներառյալ։ Կրթաթոշակներին դիմած երիտասարդները պարտավոր են ներկա գտնվել փառատոնի փակման արարողությանը, որի ժամանակ էլ կհայտարարվեն կրթաթոշակին արժանացած երիտասարդ անիմատորների անունները։

«ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակի համար մրցույթն անցկացվելու է ամեն տարի։ Կրթաթոշակին աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն