Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն

ԱՄՀ-ն նպաստում է, որ Հայաստանում <<մայդան>>-ային գործընթաց սկսվի

Սեպտեմբեր 30, 2016թ. 19:53

Հարցազրույց Ինֆորմացիոն տեխնոլագիների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ

Խոսվում է այն մասին, թե նման հարկային օրենսգրքի ընդունումը Հայստանին պրտադրվել է միջազգային վարկատու կազմակերպությունների, մասնավորաբար, Արժույթի միջազգային կազամակերպության կողմից: Եթե սա իրականություն է, ապա, ըստ ձեզ, ո՞րն է այս կառույցի նպատակը:
-Այո, ես համոզված եմ, որ այս օրենքն ընդունվում է Արժույթի միջազգային հիմնադրամի ճնշման տակ: Գործադրվում են մաքսիմալ ջանքեր, որպեսզի հասարակության այն խավը, որը մաքուր է աշխատում, այսինքն` դուրս է ստվերից, ազնվորեն ցույց է տալիս իր իրական աշխատավարձերը, ազնվորեն վճարում է բոլոր հարկերը, իսկ այդպիսիք, մասնավորաբար, ՏՏ ոլորտի մասնագետներն են, մեծ վնաս կրեն ու այդ գումարները մտնեն ստվեր: Հետևաբար, միջազգային կառույցներն ու նրանց տեղական աջակիցներն իրականում ամեն ինչ անում են, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում ավելանա:
Բացի տնտեսականից, սրա հետևում նաև քաղաքական ինչ-ինչ դրդապատճառներ կա՞ն:
-Իհարկե, կան: Գիտեք, որ ՏՏ ոլորտի երիտասարդները մեր հասարակության ակտիվ շերտն են, նրանք են, որ հնչեցնում են սոցիալական հարցեր, բարձրաձայնում սոցիալական անարդարության դեմ: Սրա մասին է վկայում նրանց ակտիվ մասնակցությունը երկրում ծավալվող սոցիալական ցույցերին: Ուրեմն, պետք է ենթադրել, որ միջազգային կազմակերպությունները սա շատ լավ իմանալով, հաշվարկ են արել, որ նման օրենսգրքի ստեղծումը այս խավին դարձյալ կարող է փողոց դուրս բերել, դարձյալ մղել ցույցերի կազմակերպման: Կնշանակի նրանք այդ քայլով նպաստում են, որ Հայաստանում ՙմայդան՚- ային գործընթացներ սկսվեն: Եվ ես վստահ եմ, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները չեն լռելու և դուրս կգան ցույցի:
Ի դեպ, շատ լավ կիներ, որ ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում լինեին նաև այն մարդիկ, որոնք միջազգային կառույցների հետ միասին մասնակցել են այս վտանգավոր նախագծի մշակմանը. կարծում եմ, որ նրանց շահագրգռվածությունն արտաքին արմատներ ունի:
Այսպիսով` սա արվում է մի կողմից ներքին քաղաքական լարումների առաջացման նպատակով, մյուս կողմից` Հայաստանում ստվերն ուժեղացնելու ու հարվածելու ՏՏ ոլորտին:
Ուզում եմ հարց ուղղել ՊԵԿ-ին, ի՞նչ է մտածում նման օրենքի նախագիծ խորհրդարան բերելով, որն հանգեցնելու է սոցիալական լարվածության:
-Օրենսգիրքն ընդունվում է այն պահին, երբ դեռ նոր վարչապետը խորհրդարանին չի ներկայացրել իր ծրագիրը, ու բացառված չէ, որ նոր օրենսգիրքը, որի մշակմանը նա չի մասնակցել, չհամապատասխանի նոր ծրագրի փիլիսոփայությանը: Այս առումով, ժամանակավրեպ չէ՞ր դրա ընդունումը խորհրդարանի կողմից:
-Լիովին համակարծիք եմ, իրոք, երկրորդ ընթերցմամբ նախագծի ընդունումը խորհրդարանի կողմից համարում եմ խիստ ժամանակավրեպ: Կասեմ ավելին, սա հարված է նոր կառավարությանը:
Պարզ է, որ նոր կառավարությունը չի կարող երկու շաբաթում ուսումնասիրել ու ամբոջական կարծիք ունենալ նոր փաթեթի վերաբերյալ: Բայց կարծում եմ, որ կառավարությունը պետք է հետաձգեր դրա քննարկումը խորհրդարանում: Գուեցև նոր կառավարությունը մտածում է, որ կարող է սրանով ներքին ֆինանսական հարցերը որոշ չափով լուծել, ու ստիպված համաձայնվել է, որ հարկերի բարձրացմամբ այդ գումարները գան բյուջե, դրանով աշխատավարձերի, թոշակների խնդիր կլուծի: Բայց ես համոզված եմ, որ այս օրենքով ուղղակի ական է դրվում նոր կառավարության տակ:
-Այնուհանդերձ, վերափոխված նախագծում, որում, ըստ Վախթանգ Միրումյանի, 1300 փոփոխություն է այս ամիսներին ամրագրվել, ոչ մի դրական քայլ չկա՞:
-Ոչ, իսկ այն ինչ ասաց ՊԵԿ պետի տեղակալը` հեքիաթներ են: Կարևորը աշխատավարձի եկամտահարկն, որը ցույց է տալիս, թե իշխանությունն ու միջազգային կառույցներն իրականում հասարակության ո?ր շերտերին են աջակցում: Այս օրենքն առաջ մղելով պարզ ասում են, որ չենք աջակցում բաց, սպիտակ աշխատող խավին:
Այս օրենքն իր մեջ նաև պոպուլիստական կողմ ունի, դա այն է, որ ավելի ցածր եկամուտներ ունեցողների դեպքում հարկային բեռը նվազեցվել է: Բայց այստեղ էլ գործ ունենք սոցիալական անարդարության հետ: Ինչպե?ս կարող է տաքսու վարորդը նույն գումարն աշխատի ու մուծի 12 000 դրամ, իսկ նույնքան գումարն աշխատող սկսնակ ծրագրավորողը մուծի 120 000 դրամ: Լայն զանգվածների նկատմամբ պոպուլիստական քայլ է կատարվում, փոխարենը հարված է հասցվում արտադրող խավին:
Այս կերպ անտեսվում ենք տնտեսությունն առաջ մղող ոլորտներն ու ստիպում են նման մարդկանց կա’մ արտագաղթել, կա’մ մտնենլ ստվեր: ՊԵԿ-ը թող բացատրի, թե ինչո՞ւ են ամենաարդյունավետ աշխատող մարդկանց հարվածում:
-Ասվես` բյուջեի դեֆիցիտը պետք է լրացվի հարկային ռեսուրսների հաշվին:
-Ճիշտ չէ, բարձր վարձատրվողներն այնքան քիչ են Հայաստանում, որ նրանց եկամտահարկը 10 տոկոսով բարձրացնելով ոչ մի խնդիր երկրում չի կարող լուծվել: Այնպես որ, ասելով, թե սրանով բյուջեի դեֆիցիտի հարցն են փորձում լուծել, քողարկվում են իրական խնդիրները:
Ուզում եմ, որ բոլորն իմանան, նոր հարկային օրենսգիրքն ուղղված չէ երկրի տնտեսության զարգացմանը, այն նպաստելու է կոռուպցիայի, ստվերի մեծացմանը, եկամուները թաքցնելուն ու արտագաղթին: Այն դեմ է Հայաստանի Հանրապետությանը:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն