Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հրավիրում է «Ժառանգություն» կուսակցությանը քաղաքական բանավեճի

Սեպտեմբեր 23, 2016թ. 19:59

Այսօր  «Երկու երես» մամուլի ակումբում մամուլի ասուլիս էր` «Հայաստանում տեղի է ունենում հասարակության միտումնավոր բևեռացում ազգային արժեքների ոտնահարման միջոցով: Հայաստանի անկախության 25-ամյակը որոշ անձիք փորձեցին օգտագործել ի նպաստ իրենց անձնական PR-ի» խորագրով: Բանախոսներն էին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, խորհրդի անդամներ Ծովինար Կոստանյանը, Սևան Աղաջանյանը,Նանե Սարգսյանը և Հայկ Ադամյանը:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանում տեղի է ունենում հասարակության արհեստական բևեռացում, հասարակությանը փորձում են պառակտել արևմտամետների և ռուսամետների, ինչն ուղղակի անթույլատրելի է, առավել ևս` Հայաստանի նման պետության պարագայում, նշված գործողությունն առաջին հերթին վնասում է ՀՀ պետական շահերին: Հատկանշական է անկախության 25-ամյակի օրը Ազատության հրապարակում մեկնարկած երթը դեպի ՌԴ դեսպանատուն: Բանախոսը հայտարարեց, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է նման գործողությունները, որոնք տանում է հասարակության արհեստական բևեռացման:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության խորհրդի անդամ Ծովինար Կոստանյանն իր խոսքում առաջինը նշեց, որ մենք անկախության սերունդն ենք և պետք է պահենք ու պաշտպանենք մեր անկախությունը, իսկ նման ակցիաները ուղղակիորեն միտված են Հայկական բանակի ու պետության հեղինակության նվազեցմանը, որից օգտվում է միայն ադրբեջանական քարոզչամեքենան.

«Այնպիսի տպավորություն է, որ ակցիայի կազմակերպիչները թշնամու ջրաղացին են ջուր լցնում,- ասաց նա:- Ի՞նչ է նշանակում անկախության օրով դուրս գալ փողոց, անհասկանալի կոչերով և պնդել, որ մենք անկախ չենք»:

Այնուհետև Կոստանյանը անցում կատարեց սոցիալական ցանցերում առկա իրավիճակին, որտեղ եղած գրառումների համաձայն, ««Իսկանդերի» պույլտը դրսում է», «մեր ձեռքում չէ», ինչն, ըստ նրա, իհարկե, անհեթեթություն է:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության խորհրդի անդամ Սևան Աղաջանյանն իր խոսքում նշեց, որ նման ակցիաները իրենք դատապարտում են, դրանք ուղղված են երկրի պետականության դեմ: Սևան Աղաջանյանի խորին համոզմամբ, այս և այսպիսի ակցիաների կազմակերպիչները ֆինասավորվում են Արևմուտքից:

«Ինչո՞ւ միայն ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա անցակցրեցին, չէ՞ որ անկախությանը նվիրված միջոցառումների ժամանակ նաև այնտեղ կային մի քանի արևմտյան երկրների դրոշներ,- ասաց Սևան Աղաջանյանը:- Այստեղից հարց է ծագում, թե իրականում ի՞նչ նպատակ ունեն նմանատիպ ակցիաները»:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Ադամյանն անդրադառնալով ակցիայի կազմակերպիչներին, նշեց հստակ անուններ ՝ Զարուհի Փոստանջյան և Դավիթ Սանասարյան, որոնց հրավիրեց քաղաքակիրթ բանավեճի՝ քննարկելու Հայաստանի Հանրապետության անկախության վերաբերյալ մի շարք հարցեր և միասին վերծանելու իրական խնդիրները, որոնք առկա են հասարակությունում:

Խորհրդի անդամներից Նանե Սարգսյանն ամփոփելով գործընկերների խոսքը, կոչ արեց լինել ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ, այլ լինել հայամետ: Հայտարարեց, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է ցանկացած գործողություն, որն ուրղղված է խարխլելու ՀՀ պետականությունը: Նա նաև նշեց, որ իրենք միջոցներ են ձեռնարկելու` նմապատիպ գործողություններ թույլ չտալու համար:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն