Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

<<Եթե մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում հայ չի մնա>>. Սերժ Սարգսյան

Հուլիս 12, 2016թ. 17:11
Սերժ Սարգսյան

Հայաստանը կողմնակից է նրան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը որոշի իր վերջնական կարգավիճակը, այնպես ինչպես ամբողջ աշխարհում է տեղի ունենում: Tert.am-ի փոխանցմամբ, «Ալ-Մայադին» հեղինակավոր հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Լեռնային Ղարաբաղի բնակիչներին է կամքը՝ ինչպես կուզենան ապրել, ինչպիսի կարգավիճակով՝ լինեն անկախ պետություն, թե միացված լինեն ՀՀ-ին: Ինձ համար ամենից կարևորն այն է, որ ԼՂ բնակչության անվտանգությունն ապահոված լինի, որ նրանք հնարավորություն ունենան ապրել իրենց պատմական հայրենիքում այնքան, որքան աշխարհը գոյություն կունենա: Իսկ ԼՂ անվտանգությունը կարող է ապահովել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս:

Որևէ մեկի համար կասկած չկա, որ եթե ինչ-որ մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Ամենակարևորն այն է, որ Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից»,- նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ապրել են հայեր ու երբեք Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի եղել:

«Երբ Ռուսաստանը խորհրդայնացվեց ու խորհրդայնացման գաղափարները տարածվեցին դեպի մեր տարածաշրջան, Հայաստանն անկախ երկիր էր, թեև փոքր ժամանակով, նույնը՝ Ադրբեջանը: Կուսակցական մարմնի՝ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին՝ չունենալով Ադրբեջանի հետ որևէ ընդհանրություն: Իմիջայլոց, այդպես վարվեցին նաև Նախիջևանի հետ: Այսօր Նախիջևանում մեկ հայ չի մնացել՝ ամբողջովին հայաթափվել է, հայկական պատմամշակութային ժառանգությունը մի քանի տարի առաջ գրեթե ամբողջովին ոչնչացվել է»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը, բոլոր հիմնական ուժերը միավորվեն ու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզեն, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, անհնար կլինի՝ այդ մարդիկ չեն համաձայնի: «Կարելի է ոչնչացնել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում, դա անհնար է»,- շեշտել է նախագահը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն