Գլխավոր » TOP, Ադրբեջան, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության ոլորտում վերջին հաջողությունները հունից հանել են Բաքվի քարոզիչներին

Հունիս 14, 2016թ. 17:28
Վարդան Ոսկանյան

Բաքվի վարչակարգն այլևս չի կարողանում թաքցնել իր ակնհայտորեն հիստերիայի ձգտող անհանգստությունը հայ-իրանական հարաբերությունների որակական նոր փուլի կապակցությամբ՝ իր ունեցած գրեթե բոլոր լրատվամիջոցներով մեղադրանքներ և սպառնալիքներ տեղալով Իրանի հասցեին:

Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության ոլորտում վերջին հաջողությունները այն աստիճան են հունից հանել Բաքվի քարոզիչներին, որ ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը «Իրանը Հայաստանին զենք է տալի՞ս» վերտառությամբ լայնածավալ նյութ է տարածել՝ փաստացիորեն գրեթե ստախոս դարձնելով ո՛չ ավել, ո՛չ պակաս անձամբ Իլհամ Ալիևին, ով Գերմանիայում հայտարարել էր, թե Հայաստանին զենք է տրամադրում միայն Ռուսաստանը: Ընդ որում, Իրանը մեղադրվել է ոչ միայն Հայաստանին օժանդակելու, այլ նաև հենց Ադրբեջանի ներսում շիա հավատացյալներին զինելու մեջ:

Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի վերջին շրջանի հակաիրանական կամ իրանատյացության տարրեր պարունակող հրապարակումները քանականան առումով գրեթե մոտենում են այն տարիներին, երբ Իսլամական Հանրապետության և Բաքվի վարչակարգի միջև հարաբերությունները գտնվում էին մոտավորապես «սառը պատերազմի» փուլում՝ հանգամանք, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հայատյացության և իրանատյացության վրա սեփական ինքնությունը կառուցող ադրբեջանական արհեստածին պետական միավորի և ամուր պետականության հազարամյակների ավանդույթ ունեցող Իրանի միջև որևէ մերձեցում, ըստ էության, չի կարող ունենալ երկարատև և կայուն բնույթ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն