Գլխավոր » Society, Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼՐՏԵՍԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՄԱՏ Է ԹԱՓ ՏԱԼԻՍ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՎՐԱ

Մայիս 31, 2016թ. 14:19
Վահան Մարտիրոսյանը

Ադրբեջանում ընտանիքով հաստատված ն տեղափոխվել է Ուկրաինա, որտեղից էլ շարունակում է ծառայություններ մատուցել իր գործատուին՝ Ադրբեջանի իշխանություններին:
Ադրբեջանական ՙ Xəzər TV՚ -ին տված հարցազրույցի ժամանակ վերջինս նշել է, որ Ադրբեջանը բացարձակապես անկախ երկիր է ու միայն Ղարաբաղյան հակամարտության դեպքում է, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ կարող է հավասարը հավասարի հետ խոսել: Ադրբեջանի գործակալը համոզված է, որ Հայաստանը չի կարող համարվել անկախ պետություն, քանի որ այն հանդիսանում է Ռուսաստանի գաղութը:
Անդրադառնալով ապրիլի սկզբյան իրադարձություններից հետո հայոց բանակի ներկայիս վիճակին, իրեն Հայաստանի հայրենասեր կոչող գործակալը հայտարարում է, որ հայերի 99 տոկոսը հավատում է այն ստին, որ հայկական բանակը ամենամարտունակն ու ուժեղն է տարածաշրջանում: Բաքվի բռնապետական ռեժիմի ծառան մոռանում է, որ այդ բնութագիրը հայկական բանակին տրվել է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից, ու ադրբեջանական ագրեսիային դիմագրաված հայ զինվորի մշտական պայքարի միջոցով:
Ինչեւէ, Վահան Մարտիրոսյանն էլ իր աշխատանքն է կատարում, ու իր ելույթում հիշատակում է նաեւ Ժիրայր Սեֆիլյանին.  <<Ինձ համար նա Հայաստանում այն եզակի քաղաքական գործիչների թվին է պատկանում, ովքեր անկաշառ են ու անկեղծ: Նա բերեց քարտեզն ու ցույց տվեց այն տարածքը, որը հիմա ադրբեջանական ուժերի վերահսկման տակ է>>:
Ադրբեջանցիների գործակալը հայտարարում է նաեւ, որ հայկական կողմի զոհերը ադրբեջանական կողմի զոհերից շատ ավելի մեծ էին, իսկ զինտեխնիկայի ու տարածքի կորուստը վկայում են այն մասին, որ հայկական բանակը մարտունակ չէ:
Հայրենիքի դավաճանը ադրբեջանցի իր տերերին հաճոյանալու համար ադրբեջանական՝ Հայաստանն առանց Ռուսաստանի չկա թեզը պաշտպանելով, հայտարարել է նաեւ, որ Հայաստանը Արցախի հարցով բանակցություններին բացարձակապես չի մասնակցում, ու ողջ վերահսկումը կենտրոնացած է Ռուսաստանի ձեռքում:
Հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի ահաբեկչական ռեժիմի կամակատարը շնորհակալաբար նշեց, որ Ուկրաինան իրեն սիրով է ընդունել եւ իր դեմ Հայաստանում բացված քրեական գործերը ուկրաինացի պաշտոնյաների կողմից ծիծաղելի են որակվել:
<<Ուկրաինայում ես բազմաթիվ հայ ու ուկրաինացի համախոհներ եմ գտել>>,- հայտարարում է տխրահռչակ Վ. Մարտիրոսյանն ու հավելում, որ իրեն ընդունած երկրում շարժում է ստեղծել, ու մեկ ամսից այդ շարժման մասին Հայաստանում կլսեն:
Ադրբեջանցիների գործակալը հույս ունի Հայաստանի ներսում համախոհների խումբ ձեւավորել ու իշխանափոխություն իրագործել: Կարծում եմ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բոլոր իրավունքներն ունեն Ուկրաինայից քաղաքական պատասխան պահանջելու՝ քրեական գործերով հետապնդվող, Հայաստանի Հանրապետության դավաճան, հեղափոխության հստակ ծրագրերի մասին բարձրաձայնող Վահան Մարտիրոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ:
Արդեն իսկ մտահոգիչ է, որ դավաճանը հաստատվել է Ուրկաինայում, որտեղ ուժեղ ադրբեջանական լոբբի է գործում, ու դեռ մի քանի օր առաջ ծավալուն ադրբեջանա- հայկական բախումների վտանգ կար: Պատահական չէ դավաճանի Ուկրաինա տեղափոխվելու հանգամանքը: Վտանգ կա Ուկրաինայում հայ համայնքի ներսում արհեստական անկարգությունների հրահրման:
Միայն այն փաստը, որ Վահան Մարտիրոսյանը քաղաքական ապաստան է ստացել Ուկրաինայում, արդեն բավական է, որպեսզի ՀՀ իշխանությունները բողոքի նոտա հղեն Ուկրաինայի իշխանություններին ու պահանջեն չաջակցել Հայաստանի ներքին խժդժություններ հրահրել փորձող օտարերկրյա գործակալներին, այլապես դա կդիտարկվի Հայաստանի ներքին գործերին միջամտելու կոպիտ փորձ ու համապատասխան եզրահանգումներ կարվեն:

ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱԼՈՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն