Գլխավոր » TOP, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Արցախի և Հայաստանի մոտեցումներում ես հակասություններ չեմ տեսնում

Մայիս 10, 2016թ. 15:48
մասիս մայիլյան

Հարցազրույց քաղաքագետ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն, ի վերջո, պետք է ճանաչվի, սրանու միակարծիք են և’ Հայաստանու, և’ Արցախում: Բայց ակնհայտ է, որ այդ հարցում` մեխանիզմների, ժամանակի առումով, կա մոտեցումների տարբերություն: Այս հանգամանքը թո՞ւյլ է տալիս ասելու, որ հայկական կողմերի միջև այս պահին չկա միասնական դիրքորոշում` կոնսենսուս:
-Արցախի քաղաքացիների համար ՀՀ-ի և միջազգային հանրության կողմից ԼՂՀ ճանաչումը համարվում է արդիական դեռևս 1991թ դեկեմբերի 10-ի հանրաքվեից և 1992թ հունվարի 6-ի ԼՂՀ գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակագրի ընդունումից ի վեր: Ինչ վերաբերում է վերջին շրջանում Արցախի Հանարպետության անկախության ճանաչման շուրջ քննարկումներին, ապա ես հակասություններ չեմ տեսնում հայկական կողմերի` Արցախի և ՀՀ իշխանությունների մոտեցումների միջև:
Հայաստանում կա հետևյալ համոզմունքը. ԼՂՀ ճանաչման հարցը մեր օրակարգում է, բայց պետք չէ շտապողականություն դրսևորել, պահը կգա, երբ Ադրբեջանը կվերսկսի իր ռազմական գործողություններն ու Հայաստանին այլևս այլընտրանք չի ունենա, քան ճանաչել Արցախի անկախությունը: Ձեր կարծիքն այս դիրքորոշման առնչությամբ:
-Պաշտոնական Երևանն այս դիրքորոշումն ուներ դեռևս մինչ ապրիյան դեպքերը: Չնայած ԼՂՀ ճանաչման հարցում և ԼՂ բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունների վարած զգուշավոր քաղաքականությանը, Ադրբեջանը սկսեց պատերազմը: Ավելին` պաշտոնական Բաքուն չեղարկեց 1994թ. մայիսի 12-ին կնքված հրադադարի մասին համաձայնագիրը: Եթե մինչև ապրիլի 2-ը սա ԼՂՀ անկախությունը չճանաչելու հզոր փաստարկ էր, ապա ապարիլի դեպքերով իրավիճակը կտրուկ փոխվեց: Նախկին փաստարկները դարձան ոչ համոզիչ: Այժմ պետք է կամ ճանաչել ԼՂՀ անկախությունը, կամ փնտրել նոր փաստարկներ: Բայց մենք տեսնում ենք, որ ապրիլյան իրադարձություններից հետո հայաստանյան բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ և փորձագետներ վերանայում են իրենց նախկին մոտեցումները: Սա խոսում է ՀՀ էլիտայի ճկունության մասին, ինչը հուսադրող է:
-Ի՞նչ կասեք այն պնդման մասին, թե ճանաչման արդյունքում բանակցային գործընթացը կխաթարվի, ինչի մասին, ի դեպ, հայտարարեցին և’ Ռուսաստանը, և’ ԱՄՆ-ը: Ավելին՝ կա մտավախություն, թե իրավիճակից կօգտվի Ադրբեջանը և Հայաստանին կմեղադրի բանակցային գործընթացը փակուղի մղելու, Մինսկի խմբի ձևաչափը ձախողելու մեջ:
-Պատերազմ սկսելով Ադրբեջանը ոչ միայն խախտեց հրադադարի համաձայնագիրը, այլև տապալեց բանակցային գործընթացը: Այսինքն` մեղավոր կողմը բոլորին էլ հայտնի է: Հայաստանը հայտարարեց որ պատրաստ է բանակցային գործընթացի վերսկսմանը, եթե իրականացվեն երեք հայտնի պայմանները:
Այժմ մեզ համար առաջնային կարևորություն ունի Արցախի և ՀՀ պաշտպանունակության բարձացումը և գործողությունների ռազմական սցենարի բացառումը: Առանց դրա բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ լինել:
-Մյուս մտավախությունն այն է, թե միակողմանի ճանաչումը կլինի ռիսկային քայլ, մասնավորաբար, Հայաստանը կարող է մեկուսանալ աշխարհից: Իսկ դրանից ապահովագրված լինելու համար պետք է ակտիվացնել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը:
-ԼՂՀ-ի իրավաբանական ճանաչումը, երբ էլ դա տեղի ունենա, միշտ էլ լինելու է միակողմանի ակտ: Միթե կան մարդիկ ովքեր կարծում են որ ՀՀ-ն և Արբեջանը երբևէ միաժամանակ կճանաչեն Արցախի անկախությունը: Կարծում եմ, որ ՀՀ միջազգային մեկուսացման հավանականությունը խիստ ցածր է, թեկուզ հենց այն պատճառով, որ Հայաստանն ունի իր դերը տարածաշրջանային քաղաքականության մեջ:
Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը, ապա մենք վաղուց ենք առաջարկում Մինսկի խմբի գործընթացին զուգահեռ ակտիվորեն զբավել նաև այդ հարցով: Այնպես որ, մեկը մյուսին չի խանգարում:
2010թ. ապրիլի 26-ին Արցախի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհուրդը դիմեց սփյուռքի լոբբիստական կառույցներին կոչ անելով աշխատել այդ ուղղությամբ: Եվ արդեն որոշակի հաջողություններ կան:
Ս. Սարգսյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն