Գլխավոր » Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ ճանաչումը կարևոր քայլ է փակուղում գտնվող բանակցային գործընթացի վերակենդանացման համար. Դավիթ Բաբայան

Մայիս 5, 2016թ. 15:23
Դավիթ Բաբայան

Ստեփանակերտում կարևորում են Հայաստանի կառավարության կողմից Արցախի անկախության ճանաչման մասին օրենքի նախագիծը խորհրդարան ուղարկելու որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ սրանով սկիզբ է դրվում Հայատանի կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացին, որն, իհարկե, կարող է տարիներ տևել:

«Սակայն սա շատ կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, ինչպես նաև գրեթե փակուղում գտնվող բանակցային գործընթացի վերակենդանացման համար»,- ընդգծեց Բաբայանը:

Նա հավելեց նաև, որ սա նաև մեսիջ է Ադրբեջանին և արտաքին աշխարհին, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման դեպքում Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից պարզապես այլընտրանք չի ունենալու:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն