Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Խաղաղապահների տեղակայման հարցի վերաբերյալ չունեմ միանշանակ ո՛չ դրական, ո՛չ բացասական կարծիք. Արման Նավասարդյան

Ապրիլ 10, 2016թ. 20:49
Արման նավասարդյան-1

Խաղաղապահների տեղակայման հարցի վերաբերյալ չունեմ միանշանակ ո՛չ դրական, ո՛չ բացասական կարծիք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտությանը:

«Իմ կարծիքով՝ փորձը ցույց է տալիս, որ միանշանակ դժվար է պատասխանել խաղաղապահների վերաբերյալ հարցին, քանի որ տարբեր երկրներում տարբեր կերպ է դրսևորվում նրանց գործունեությունը»,-ասաց նա և նշեց, որ չի կարող ասել, թե նրանց տեղակայումը միանշանակ կլուծի անվտանգության հարցը:

«Նախ դա կախված է նրանից, թե ինչ կազմ, ինչ երկրներ ներկայացված կլինեն։ Ես չեմ պատկերացնում, որ դա կարող է օգուտ բերել, եթե այնտեղ Թուրքիան լինի»,-ասաց Արման Նավասարդյանը և նշեց, որ եթե այլ կերպ լուծվեր հարցը, ավելի լավ կլիներ:

«Ես կարծում եմ, որ Ղարաբաղը պետք է ստանա անկախություն, և դա պետք է կոմպրոմիսային ճանապարհով լինի, բայց թե ինչպես կլինի, դժվարանում եմ ասել»,-ասաց նա:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն