Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան

Ադրբեջանի կողմից խախտվել են ոչ միայն կոնվենցիաներ, այլև բազմաթիվ միջազգային փաստաթղթեր

Ապրիլ 8, 2016թ. 23:13
Լևոն Մարտիրոսյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հետ

-Ժամանակն է աշխարհին ներկայացնել Ադրբեջան կոչվող ահաբեկչական պետության իրական դեմքը, իսկ դրա համար հարկ է փաստավորված ներկայացնել նրա զինվորի ձեռքով հայ խաղաղ բնակչության դեմ իրականացված ոճիրի փաստերը: Բայց դա պետք է անել աշխարհին ընկալեի լեզվով` արձանագրելով, թե միջազգային ի՞նչ կոնվենցիաներ են խախտվել բարբարոսի կողմից:

-Ադրբեջանի կողմից խախտվել են ոչ միայն կոնվենցիաներ, այլև բազմաթիվ միջազգային փաստաթղթեր` մարդու իրավունքների հետ կապված: Իհարկե, հիմնականում տեղի է ունեցել Ժնևյան կոնվենցիայի կոպտագուն խախտում: Դրանք պատերազմի կանոններին վերաբերող 4 կոնվենցիաներն են, որ ընդունվել են 1949 թվականին: Սրանք առնչվում են պատերազմի ժամանակ զինվորակաների ու խաղաղ բնակչության նկատմամբ դրսևովող գործողություններին: Իհարկե, ամենից ակնհայտը խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործություններ են: Եվ ժնևյան 4-րդ կոնվենցիան վերաբերում է պատերազմի պայմաններում խաղաղ բնակչության պաշտպանությանը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը հայ խաղաղ, անզեն բնակչության հանդեպ իրակացրել է աղաղակող վայրագություններ: Ու հայկական կողմի առաջին գործը պետք է լինի կատարվածը փաստաթղթավորել և դիմել ամենատարբեր միջազգային ատյաններին:

-Մասնավորաբար, ո՞ր ատյանների մասին է խոսքը:

– Չնայած դրանք, ցավոք, այնքան էլ շատ չեն, բայց եղածներից ամենից ազդեցիկը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, այսինքն` Ստրասբուրգի հայտնի դատարանն է, ՄԱԿ-ի որոշ ատյաններ, օրինակ, մարդու իրավունքների հանձնաժողովը: Ափսոս, որ Հայաստանը չի միացել, այսպես կոչված, միջազգային քրեական դատարանին, մենք դեռևս չենք վավերացրել համապատասխան միջազգային պամանագիրը: Բայց Ժնևյան կոնվենցիաներն ունեն քարտուղարություններ, այսինքն, դրանք մարմիններ են, որոնք հետևում են ռազմական իրավիճակներում պետությունների կողմից կոնվենցիրաների դրույթների խախտման փաստերին: Այնպես որ մենք կարող ենք նաև այս հարթակն օգտագործել:

Նաև պետք է դիմել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային հեղինակավոր այլ կազմակերպությունների, օրինակ` <>, <> և այլն:

Անշուշտ, մեր նպատակն է միջազգային դատարանի առաջ կանգնեցնել Ադրբեջանին` որպես ահաբեկչական պետության: Ի զորու կլինե՞նք հասնել այս նպատակի իրագործմանը:

-Դա, չնայած, շատ բարդ խնդիր է, բայց ամեն դեպքում մենք և’ անհրաժեշտ փաստահավաք աշխատանքը պետք է կատարենք, և անպայմանորեն պետք է դիմենք միջազգային կառույցներին:
Գիտեք, ես կարծում եմ, մեր հիմնական նպատակը, բացի մեղավորին` Ադրբեջանին որպես հանցագործ պետության պատասխանատվության կանչելը, նաև պետք է լինի միջազգային հանրության կարծիքի վրա ազդեցություն գործելը: Ի վերջո, սա մեր նպատակին հասնելու ճանապարհներից մեկն է ու պետք չէ թերագնահատել, թե դա երբեք չի ունենա իր ազդեցությունը: Մեր փաստարկները ճիշտ են, դրանք հիմնված են իրականության վրա, դրանք ամբողջովին ճշմարիտ են, և չեն կարող մեծ ազդեցություն չունենալ միջազգային հասարակական կարծիքի վրա: Իսկ այդ աշխատանքը պետք է անել հնարավորինս արագ ու արդյունավետ:

-Կարևորում եք արագությունը, բայց առջևում ԵԽ Խվ նստաշրջանն է ու դեռ ամբողջացված չէ փաստերի փաթեթը, այն դեպքում, երբ ադրբեջանցի պաշտոնյաներն արդեն իսկ լծվել են իրենց սուտն աշխարհին, նաև ԵԽ ԽՎ-ին ներկացնելու գործին:

-Չեմ կարծում, որ Ադրբեջանին կհաջողվի հասնել իր նպատակներին: Միայն նամակ գրելով հայտարարություններ անելով հարցը չի լուծվում: Խնդիրն այն է, որ այդ նամակները պետք է ներկայացվեն փաստաթղթավորված, կոնկրետ դեպքերի հետ կապված կոնկրետ ապացույցներով: Իսկ նամակ կարող է գրել ադրբեջանցի յուրաքանչյուր պաշտոնյա: Մինչդեռ մենք ամեն ինչ կներկայացնենք կոնկրետ փաստերով ու կարծում եմ դա կլինի արդյունավետ:
Հայկական կողմն արդեն ակտիվ աշխատում է: Այսօր համապատասխան մարմինները` գլխավոր դատախազությունը, պաշտպանության և արդարադատության նախարարությունները լծվել են աշխատանքի: Կարծում եմ, մինչև ԵԽ Խվ նստաշրջանը կհասցնեն պատրաստել համապատասխան փաստաթղթեր ու մեր պատվիրակությանը զինել անհրաժեշտ փաստերով:

Ա.Ս.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն