Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը

Եզդի զինվորի դաժան սպանության համար եզդիական կազմակերպությունները կդիմեն Հագայի միջազգային դատարան

Ապրիլ 8, 2016թ. 18:01
Քյարամ Եզդի զինվոր

Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ նահատակված ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆԻ հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 6-ին, հայրենի գյուղում` Արտաշավանում:

Նա ընտանիքի կրտեսեր որդին էր: Որդու դաժան սպանությունը չի ընկճել հորը`Քալաշ Սլոյանին, ով տղայի հուղարկավորությունից հետո ցանկություն է հայտնել անմիջապես մեկնել Արցախ` որդու վրեժը թշնամուց առնելու: Թշնամին Քյարամին դաժանաբար սպանելուց հետո, կտրել էր նրա գլուխը:

«ՄԱԷ» երիտասարդական նախաձեռնող խմբի անդամ, Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ Քյարամի հուղարկավորության ժամանակ սգո թափորը բազմամարդ է եղել, եկել են նույնիսկ նրան չճանաչողները, եկել են իրենց զորակացությունը հայտնելու նահատակված զինվորի ծնողներին.«Ցավալի է Քյարամի սպանությունը, բայց ադրբեջանցիներից այլ բան սպասել հնարավոր չէր»,-ընդգծեց Ռ. Ավդոյանը:

Նրա խոսքով` դաժան սպանության համար Եվրոպայում գործող մի քանի եզդիական կազմակերպություններ պատրաստ են դիմելու Հագայի միջազգային դատարան, ոչ միայն եզդի զինվորի, այլեւ այդ օրերին սպանված երեխայի եւ խոշտանգված ծերերի գործով. «Արցախում կատարվող իրադարձություններին արձագանքել ու դատապարտել են ոչ միայն Հայաստանում բնակվող, այլեւ աշխարհասփյուռ եզդիները, եվրոպական տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ: Այստեղ բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունները պետք է ներգրավված լինեն Հայաստան աշխարհում տեղի ունեցող իրադարձություններում: Եթե խաղաղություն է, խաղաղ ենք ապրում նաեւ մենք, պատերազմ է` ուրեմն պատերազմի մեջ ենք: Որքան էլ Ադրբեջամնը բանեցնի իր քարոզչական մեքենան եւ հայտարարի, թե մեղավորները հայերն են, միեւնույն է, բոլորին էլ հայտնի է, որ այս ամենի միակ մեղավորն ինքն է:

Մենք միշտ հայ ժողովրդի կողքին ենք , ինչպես եղել ենք 90-ականներին ու Առաջին Հայրենական պատերազմի ժամանակ: Ապրում ենք Հայաստանում եւ կկռվենք հայ ժողովրդի հետ: Բոլորն էլ գիտեն, թե եզդիներն ինչ խնդիրների առջեւ են կանգնած, որոնք դեռեւս իրենց լուծում չեն ստացել: Դիմացինի ցավը զգում է նա, ով այդ ցավի մեջ է»,-նշեց Ռոման Ավդոյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Iravunk.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն