Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Երուսաղեմի հայ Պատրիարքը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ

Ապրիլ 8, 2016թ. 17:38
Պատրիարք

Պատրիարք Սրբազան Հոր խնդրանքով, Բակո Սահակեանը ներկայացրել է ճակատում տիրող իրավիճակը եւ Պաշտպանութեան Բանակի ու պետութեան կողմից ձեռնարկուող քայլերը:
Հեռախոսազրոյցի ընթացքում Պատրիարք Սրբազանը դատապարտել է Ադրբեջանի նախահարձակ գործողութիւնները խաղաղ բնակիչների եւ զինվորների վրա եւ իր զորակցութիւնն է հայտնել Արցախի քաջարի ժողովրդին եւ հայրենաշեն իշխանութեանը:

Պատրիարք Սրբազանը իր ցաւակցությունն է հայտնել զոհուած նահատակների ընտանիքներին եւ փոխանցել է, որ նրանց հոգիների հանգստութեան համար հատուկ «Հոգեհանգստեան» արարողութիւն կկատարվի առաջիկայումն:
Պատրիարք Սրբազանը նշել է, որ Երուսաղեմում մատուցուող ամենօրեա պատարագների ընթացքում հատուկ աղօթք պիտի կատարվի խաղաղության եւ պատերազմի հաղթական ավարտի համար:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն