Գլխավոր » Society, TOP, Լրահոս, Հասարակություն

Թուրքիայից ներկրված ապրանքները հրապարակավ կայրվեն

Ապրիլ 7, 2016թ. 21:31
Voch turqakanin

Օրերս մի շարք հայրենասիրական նախաձեռնություններով հայտնի ՙՀանուն օրենքի՚ շարժման անդամները պատրաստվում են իրենց բողոքի ձայնը հայտնել Թուրքիայից Հայաստան լայն սպառման ապրանքեր, հագուստ և սնունդ ներկրելու ու սպառելու դեմ` համարելով, որ ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող պետության հետ նման հարաբերությունները մի շարք վտանգենով է հղի, բայցի դա` վիրավորում է մեր ժողովրդի արժանապատվությունը:
Շարժման համակարգող անդամ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ անտրամաբանական է համարում այն, որ 1915թ. 1,5 մլն հայ կոտորած և մինչ օրս իր այդ հանցագործությունը լկտիաբար հերքող, ինչպես նաև հայատյաց քաղաքականությանը հավատարիմ մնացած Թուրքիայի հետ հայերս ոչ պաշտոնական տնտեսական հարաբերություններ ենք պահպանում` այդ երկրից զանազան ապրանքներ, այդ թվում սնունդ ներկրելով և դեռ մի բան էլ այստեղ թուրքական ապրանքը գովազդելով, թե իբրև նրանցը որակյալ է. ՙԻսկ ո՞ւր է մեր ազգային արժանապատվությունը, զգոնությունը: Ի՞նչ երաշիքներով ենք վստահում այն պետությանը` նրա րատադրանքը անզգուշաբար սպառելով, որն այսօր մեզ թշնամի ու ըստ էության մեզ հետ պատերազմական հարաբերությունների մեջ գտնվող Ադրբեջանի հովանավորյալ պետությունն է: Ավելին, Թուրքիան ինքն է Ադրբեջանին ոգևորում ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի, Արցախի նկատմամբ, զինում է նրան, ուղղորդում:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը թուրքական գործոն է և այդ պետության հլու կամակատարն է` մասնավորապես Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականության մեջ: Մեր ժողովրդին վտանգ ներկայացնելու գործում այդ երկու պետությունները պետք է միասնական դիտարկենք և դա հաշվի առնելով ճիշտ հետևություններ անենք, որ պետք է մեկընդմիշտ և ամբողջապես հրաժարվել թուրքական որևէ ապրանք մեր երկիր ներմուծելուց և օգտագործելուց՚:

Արման Ղուկասյանը այս հարցում կարևորում է կառավարության միջամտությունը: Ըստ նրա իրավասու կառույցները պետք է համապատասխան օրինագիծ մշակեն և ընդունել տան, որով կտրականապես կարգելվի թուրքական որևէ արտադրանքի ներկրումը Հայաստան. ՙՃիշտ է, մենք օրենք չունենք, որը թույլատրում է Թուրքիայից և Ադրբեջանից ցանկացած տեսակի ապրանքերի ներմուծումը, բայցև չկա այն օրենքը, որը կարգելի այդ գործընթացը: Ստացվում է, որ տնտեսավարողին ազատ ընտրության հնարավորություն տրված` Թուրքիաից կամ Ադրբեջանից ապրանք ներկրելու հարցում: Մինչդեռ հաշվի առնելով նաև երկրի ազգային անվտագության խնդիրները` հարկավոր է օրինագիծ ընդունել, որով խստորեն կարգելվի թուրքական և ադրբեջանական արտադրանքի իրացումը Հայաստանում:
Ռուսաստանը Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռը խոցելուց հետո ընդհանրապես հրաժարվեց թուրքական ապրանքների ներկրումից` աչքի առաջ ունենալով ազգային անվտանգության խնդիրը: Մյուս կղմից էլ երկրի արժանապատվության թելադրանքով դա արվեց: Իսկ մենք որպես ժողովուրդ, որը սպանվել և տարհանվել է թուրքերի կողմից և այսօր էլ շարունակում է այդ նույն պետության թիրախում մնալ, թուրքական ապրանքով ողողում ենք Հայաստանը: Տարբեր երկրներից Հայաստան ներկրվող ապրանքներ գերակշիռ մասը թուրքական է, իսկ եթե անգամ չինական արտադրության է, ապա նորից Թուրքիայից է ներկրվում՚:

Օրենք ընդունելուց զատ ըստ շարժման անդամի` կառավարությունը նաև պետք է այլընտրանքային ճանապարհներ առաջարկի մեր փոքր ու միջին ձեռնարկատերերին, որպեսզի նրանք կարողանան այլ երկրներից ապրանքներ ներմուծել, առևտուր իրականացնել և հոգալ ապրուստի միջոցը. ՙԻհարկե այստեղ կա սոցիալական գործոնը: Առևտրականները, ովքեր Թուրքիայից են ապրանք բերում, այդկերպ իրենց սոցիալական խնդիրներն են հոգում: Քավ լիցի, մենք չենք առաջարկում նրանց ապրուստի աղբյուրը փակել: Այլ առաջարկում ենք սատարել նրանց` այլ երկրներից իրացման ապրանքներ ներկրելու գործում: ընդորում, ավելի որակյալ, դիմացկուն և անվտանգ ապրանքներ: Ի վերջո, մենք այժմ Եվրասիական տնտեսական միութան անդամ ենք և կարող ենք այդ տնտեսակա գոտուց օգտվելով ռուսական, բելառուսական կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների արտադրանքից օգտվել: Դրանք շատ ավելի որակյալ են, իսկ մատչելիության առումով թերևս այնքան էլ չեն զիջում թուրքականին:
Ի դեպ, Հայաստանը տնտեսական հարաբերություններ է հաստատել նաև Իրանի հետ: Ինչո՞ւ չքննակել այդ երկրից անհրաժեշտ ապրանքատեսականի ներկրելու հարցը և մեր տնտեսավարողների համար հնարավորություններ ստեղծել, որպեսզի նրանք հեշտությամբ կարողանան Իրանի հետ գործարար կապեր հաստատել: Այդ երկիրը նաև շատ մոտ է մեզ:
Մեզ համար փայլուն այլընտրանք է նաև տեղական արտադրությունը զարգացնելը: Արդեն որոշ ոլորտներում առաջխաղացումն ակնհյատ է, ունենք հայկական տրիկոտաժի արտադրություն, տեղական բավական լավորակ կոշկեղեն, մասնավորապես սիրիահայերը կարողանում են եվրոպական որակի հետ մրցունակ կոշիկներ արտադրել: Ինչու ուրեմն մեր գումարները չներդնենք տեղական արտադրությունը զարգացնելու գործում, այլ ուղարկենք Թուրքիա՚:

ՙՀանուն օրենքի՚ շարժման մեկ այլ անդամ` ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ կարևորում է այն, որ թուրքական որևէ ապրանք գնելիս պետք է գիտակցենք, որ հարստացնում ենք մի երկրի տնտեսությունը, որը սպառազինությամբ և զինվորական ներուժով օգնում է Ադրբեջանին: Ասել է թե` թուրքական արտադրանքը գնելիս ադրբեջանցու ձեռքը զենք ենք տալիս, որը հետո կրակելու է մեր զինվորների ուղղությամբ:
Իսկ թուրքական սնունդը ներկրելիս մեծ ռիսկի ենք գնում, քանի որ չի բացառվում` այն դանդաղ գործող զենք լինի մեր սպառողների համար. ՙՄի՞թե ներկրողներն ու սպառողները մտավախությոն չունեն, որ հատկապես այս օրերին, երբ նաև Թուրքիայի հնարավոր հրահրմամբ և հովանավորությամբ է Ադրբեջանը հարձակվում Հայաստանի վրա, այդ նույն Թուրքիան Հայաստան ներկրվող իր սննդամթերքը որպես կենսաբանական զենք կօգտագործի մեր դեմ: Եթե այդ պետությունը զինում է Ադրբեջանին, ուրեմն ի՞նչը նրան պետք է հետ պահի մեզ կենսաբանական ահաբեկչության ենթարկելուց: Ընդորում, սնունդը կարող է հարսացված լինել օրգանիզմի վրա դանդաղ ազդող թունավոր բաղադրիչներով, այնպես որ դա միանգամից ի հայտ չի գա: Հատկապես հիմա ժամանակն է ծանութեթև անել բոլոր այդ վտանգները և հետևություններ անել: Այս հարցերում պետք չէ թերահավատ լինել, վերջին օրերի իրադարձություններն ապացուցեցին, որ այդ երկու պետություններից կարելի է ամեն ինչ սպասել՚:

Շարժման անդամները պատրաստվում են օրերս բաց նամակով և նախաձեռնությամբ հանդես գալ` կոչ անելով կառավարությանը օրենսդրական նախագիծ մշակել և արգելափակել թուրքական արտադրանքի ներկումը Հայաստան: Նամակն անարձագանք թողնելու դեպքում այլ շարժումների հետ միասին բողոքի ակցիա կիրականացնեն, որի ժամանակ պատրաստվում են հրապարակավ վառել ՙարտադրված է Թուրքիայում՚ մակնշումը կրող ապրանքները:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն