Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը

Ապրիլ 7, 2016թ. 02:32
Վազգեն Մանուկյան

Ժամանակը եկել է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ բանակցություները պետք է ընթանան տարածքների և փախստականների վերաբերյալ, այլ ոչ թե անկախության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Միջազգային կազմակերպությունները միշտ հավասարություն են անցկացնում: Արևմտյան պետությունները շատ լավ գիտեն, թե ով է խախտում հրադադարը»,-շեշտեց Մանուկյանը:
Նրա գնահատմամբ՝ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում պետք է քննարկվի մի քանի հարց:
«Հարց մեկ՝ բոլորը պետք է վերադառնան իրենց դիրքերին: Արբանյակից շատ հստակ երևում են զորքերի կուտակումները, ես չեմ հասկանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականությունը, որոնք ունեն համապատասխան արբանյակային հետախուզական տվյալներ, սակայն չեն անում համապատասխան հայտարարություններ»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը:
Մանուկյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ նավթի գների անկումը և Ալիևի օֆշորային սկանդալները ևս պատճառ հանդիսացան, որ Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները՝ իր ժողովրդին ներքին խնդիրներից շեղելու համար:
«Մինսկի խումբը միշտ պետք է արբանյակային հետախուզությունով մոնիթորինգ անցկացնի, որ դրանից հետո չասի, թե չի հասկանում՝ ինչ է տեղի ունենում»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն