- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Բոլոր վայրագությունները փշրվելու են մեր հավատքի եւ միասնականության վեմի վրա. տեր Մեսրոպ քահանա

«Սիրելինե՛ր, մեր ժողովուրդն անցնում է մեծ փորձությունների միջով: Թուրք-ազերիները սանձազերծել են լայնածավալ պատերազմ մեր հարատեւության եւ մեր զավակների ապագայի դեմ», – նշել է ՀՀ Նախագահի խորհրդական, «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արժանապատիվ ՏԵՐ ՄԵՍՐՈՊ քահանա ԱՐԱՄՅԱՆՆ ու ընգծել. «Նրանց բոլոր վայրագությունները փշրվելու են մեր հավատքի եւ միասնականության վեմի վրա: Մենք բոլորս հպարտ ենք մեր զինվորի հաղթական հոգով եւ մեր միասնականությամբ: Մեկ անգամ եւս պետք է բռունցքվենք եւ դաս տանք բոլոր նրանց, ովքեր ուզում են պատմության ասպարեզից բնաջինջ անել այս հերոս ու լուսազարմ ցեղը: Սա նախեւառաջ հոգու պատերազմ է: Ուրեմն` բոլորս մեր աղոթքով, մեր գործով եւ զորակցությամբ կանգնենք մեր հերոսների կողքին, ովքեր այսօր վճռում են մեր լինելությունը եւ շարունակականությունը», – շեշտել է Տեր հայրն ու օրհնել. «Բարձրյալը թող պահապան լինի մեր զինվորին եւ զորացնի մեր հոգին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
iravunk.am