Գլխավոր » Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Հոգևոր

Բոլոր վայրագությունները փշրվելու են մեր հավատքի եւ միասնականության վեմի վրա. տեր Մեսրոպ քահանա

Ապրիլ 6, 2016թ. 03:28
Տեր Մեսրոպ

«Սիրելինե՛ր, մեր ժողովուրդն անցնում է մեծ փորձությունների միջով: Թուրք-ազերիները սանձազերծել են լայնածավալ պատերազմ մեր հարատեւության եւ մեր զավակների ապագայի դեմ», – նշել է ՀՀ Նախագահի խորհրդական, «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արժանապատիվ ՏԵՐ ՄԵՍՐՈՊ քահանա ԱՐԱՄՅԱՆՆ ու ընգծել. «Նրանց բոլոր վայրագությունները փշրվելու են մեր հավատքի եւ միասնականության վեմի վրա: Մենք բոլորս հպարտ ենք մեր զինվորի հաղթական հոգով եւ մեր միասնականությամբ: Մեկ անգամ եւս պետք է բռունցքվենք եւ դաս տանք բոլոր նրանց, ովքեր ուզում են պատմության ասպարեզից բնաջինջ անել այս հերոս ու լուսազարմ ցեղը: Սա նախեւառաջ հոգու պատերազմ է: Ուրեմն` բոլորս մեր աղոթքով, մեր գործով եւ զորակցությամբ կանգնենք մեր հերոսների կողքին, ովքեր այսօր վճռում են մեր լինելությունը եւ շարունակականությունը», – շեշտել է Տեր հայրն ու օրհնել. «Բարձրյալը թող պահապան լինի մեր զինվորին եւ զորացնի մեր հոգին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
iravunk.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն