Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան

ՊՆ-ն փաստերով ապացուցում է արգելված կասետային հրթիռների կիրառումն Ադրբեջանի կողմից

Ապրիլ 6, 2016թ. 00:04

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չպայթած հրթիռների լուսանկարները հերքում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանական կողմն այդ զինատեսակը չի կիրառել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշել է, որ լուսանկարներում «Սմերչ»-ի հրթիռներ ն են, որոնք ունեն կասետային մարտական մաս, և հակառակորդը նպատակ ուներ դա կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ։

«Այսօր դիվային ծավալի լրահոսի մեջ «Սմերչ»-ի չպայթած հրթիռների նկարները մեզ էին տվել այլ տեղից: Արդեն երեկոյան ի վերջո ստացանք իրականում Մարտակերտում և Հադրութից հարավ ընկած, պայթած ու չպայթած հրթիռների նկարները: Ահա ադրբեջանական իրական «Սմերչ»-ի հրթիռները»,- ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը: Ընդ որում, հակառակորդն այս զինատեսակը կիրառել է շփման գծի ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային հատվածներում

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի տրամադրության տակ այդ զինատեսակն առկա չէ։

Պատերազմների ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումն արգելաված է միջազգային մարդասիրական իրավունքով։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն