- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Ադրբեջանի ցանկությունն է, սեպ խրել հարևան երկրների` Հայաստանի ու Իրանի միջև

Մեր հարցին, թե Ադրբեջանը այս օրերին տարբեր հնարքներ է բանեցնում երկու հարևան երկրների` Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունները սրելու նպատակով:Նախկին ՊՆ նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ պատասխանեց.

<<Բնականաբար, Ադրբեջանի նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի այս պահին փչացնի Հայաստանի հարաբերությունները մեր դաշնակիցների հետ: Այն, ինչ անում է Ադրբեջանը, մանր խարդավանք է: Իրանը մեր հարևան, բարեկամ պետությունն է ու միշտ հավասարակշռված քաղաքականություն է իրականացրել, հանդես գալով այն դիրքերից, որ պատերազմն ամենևին շահեկան չէ թե' իր, թե' տարածաշրջանի համար: Իսկ Ադրբեջանը հետապնդում է մեկ խնդիր` սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում, որոնք կայու են ու բարեկամական: Նույնը վերաբերում է Հայաստան-Վրաստան հարաբերություններին: Վրաստանի զինվորական շտաբի պետը հայտարարեց, որ իրենք հետևում ենք արաբաղում տեղի ունեցող իրավիճակին ու ցանականում ենք լարվածությունը դադարի, քանի որ կողմակից են խնդրի խաղաղ կարգավորմանը: Սա հավասարակշռված հայտարարություն է, ոը բխում է տարածաշրջանի շահերից>>: