Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Իրան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան

Ադրբեջանի ցանկությունն է, սեպ խրել հարևան երկրների` Հայաստանի ու Իրանի միջև

Ապրիլ 6, 2016թ. 02:21
Վաղարշակ Հարությունյան-1

Մեր հարցին, թե Ադրբեջանը այս օրերին տարբեր հնարքներ է բանեցնում երկու հարևան երկրների` Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունները սրելու նպատակով:Նախկին ՊՆ նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ պատասխանեց.

<<Բնականաբար, Ադրբեջանի նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի այս պահին փչացնի Հայաստանի հարաբերությունները մեր դաշնակիցների հետ: Այն, ինչ անում է Ադրբեջանը, մանր խարդավանք է: Իրանը մեր հարևան, բարեկամ պետությունն է ու միշտ հավասարակշռված քաղաքականություն է իրականացրել, հանդես գալով այն դիրքերից, որ պատերազմն ամենևին շահեկան չէ թե' իր, թե' տարածաշրջանի համար: Իսկ Ադրբեջանը հետապնդում է մեկ խնդիր` սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում, որոնք կայու են ու բարեկամական: Նույնը վերաբերում է Հայաստան-Վրաստան հարաբերություններին: Վրաստանի զինվորական շտաբի պետը հայտարարեց, որ իրենք հետևում ենք արաբաղում տեղի ունեցող իրավիճակին ու ցանականում ենք լարվածությունը դադարի, քանի որ կողմակից են խնդրի խաղաղ կարգավորմանը: Սա հավասարակշռված հայտարարություն է, ոը բխում է տարածաշրջանի շահերից>>:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Իրան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն