Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, Իրան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն

Իրանի ԱԳ նախարարը հորդորել Է Երեւանին ու Բաքվին՝ խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հակամարտությունը

Ապրիլ 5, 2016թ. 13:21
Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Հայաստանի իր պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին հայտնել է ISNA գործակալությունը:

Զարիֆի խոսքով՝ անհրաժեշտ է դադարեցնել տեղի ունեցող բախումները եւ հանգստություն հաստատել տարածաշրջանում: Իրանը կարող է աջակցել հակամարտող երկու կողմերի հակասությունների լուծմանը՝ նրանց համապատասխան ցանկության դեպքում, նշել է նա:

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Զարիֆն արդեն ուղեւորվել է իրանական Ռամսար քաղաք, որտեղ ապրիլի 5-6-ին պետք է տեղի ունենա Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, Իրան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն