Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը

Հայ կապիտանը խոցել է մեկ տանկ ու մեկ տասնյակ թշնամու զինվոր, վերջին նռնակով իր հետ պայթեցրել մոտեցողներին

Ապրիլ 4, 2016թ. 18:40
Զոհված զինվոր Արմենակ Ուրֆանյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է հրապարակել առաջնագծում հայ զինծառայողների կատարած սխրանքների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան 26-ամյա Արմենակ Ուրֆանյանի պատմությունը: «Կապ իտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը` խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով` չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին»,-գրել է նա:

4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյան
Ծնված 1990թ., ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից, Նորքի ԶԿ,
Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 17:00
Հուղարկավորությունը` 06.04.2016թ. ժամը 14:00
հասցեն` ք. Երևան, Պռոշյան փողոց` Սբ. Հովհաննես եկեղեցի:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն