Գլխավոր » NKR, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Ադրբեջանցիները վարվել են ԻՊ-ի ահաբեկիչների պես. դաժանաբար սպանել են Թալիշում մնացած խաղաղ բնակիչներին

Ապրիլ 3, 2016թ. 22:53
Թալիշում կոտորել են

Ադրբեջանն իր պահվածքով միշտ էլ եղել է ահաբեկչական ու հանցագործ պետություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂՀ Թալիշ գյուղում ադրբեջանական զինուժի վայրագություններին, որոնք դաժանաբար սպանել են գյուղում մնացած խաղաղ բնակիչներին: «Հետևաբար, ադրբեջան ական զորամիավորումների նման պահվածքը ոչ բացառություն է, ոչ էլ տարօրինակ ինչ-որ երևույթ: Այդ պետությունը, դուք գիտեք, երկու օր առաջ էլ փոքր երեխայի է սպանել՝ ռմբակոծելով դպրոցը, մանկապարտեզը»,- ընդգծեց Բաբայանը:

Դավիթ Բաբայանը հավելեց, որ ապրիլի 2-ին ադրբեջանական զորամիավորումները Թալիշ մտնելու փորձ են արել, սակայն հիմա ամբողջովին վտարված են: «Թալիշը հայկական է, հայկական էլ մնալու է»,- եզրափակեց Բաբայանը:

Ադրբեջանական բանակը ռազմական հանցագործություն է կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Hetq.am– ը հրապարակել է Թալիշում ադրբեջանական վայրագությունների արդյունքները: Ըստ լրատվամիջոցի՝ հրապարակած լուսանկարների, ադրբեջանական զորամիավորումները երեկ գյուղում գնդակահարել են Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին: Թալիշը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան սահմանին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն